Աշնանը գիշերը ձյուն հեքիաթ

Լինում է, չի լինում, մի աղջիկ է լինում։ Նրա անունը Անուշ է։ Նա գնում էր դպրոց։ Նա շուտ էր քնում, որ չուշանա դպրոցից։ Մի օր նա գնում էր քնելու և տեսավ, որ գիշերը ձյուն էր գալիս։ Նա զարմացավ։

–  Մայրիկ, ինչու՞ է այս գիշերը ձյուն գալիս, եթե հիմա ձմեռ չի, – հարցրեց աղջիկը։

– Ի՞նչ ես ասում, այնտեղ ձյուն չկա, – ասաց մայրիկը։

Հետո նա ոչ մի բան չհասկացավ։ Հետո մի քիչ անցավ և նա արթնացավ։

– Արթնացիր, – ասաց մայրիկը։

– Այս ամենը երա՞զ էր, – ասաց աղջիկը։

– Ինչը՞, – հարցրեց մայրիկը։

– Ես տեսել էի, որ աշնանը գիշերը ձյուն էր գալիս, – ասաց աղջիկը։

– Ամեն երազում կարող է լինել ամեն ինչ, – ասաց մայրիկը, – հավաքվիր, դպրոց պիտի գնաս։

– Լավ մայրիկ, – ասաց աղջիկը։

Ու նա գնաց դպրոց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *