English

– Next please, what would you like?

– Can I have a burger, please?

– Cheese burger or double cheese burger?

– Double cheese burger, please.

– Anything else?

– Yeah, I’d like some banana cake.

– Would you like a drink?

– Yeah, can I have an apple juice, please?

– Ok, so that’s one burger, one banana cake and an apple juice. What’s your table number?

– Table 3, how much is that?

– That’s 8 pounds 37 please?

– Here you are.

– Thank you, that’s 10 pounds and 1 pound 63 change. Next, please.

double cheese burger – կրկնակի պանրով բուրգեր

anything – ինչ որ բան

else – ուրիշ

pound – քաշի չափման միավոր

Դասարանում

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր  էլ  տեսնում  ես՝  արդեն  հասել  են,  ու  եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ  էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գուշակեցի՞ր, թե որ գրքից է հատվածը: Եթե գուշակեցիր, նշի՛ր գրքի և հեղինակի անունը: Գրքի անունը Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում, իսկ հեղինակի անունը Ջաննի Ռոդարի:
  2. Գրի՛ր առավոտ, սանդուղք, պարտեզ բառերի հոմանիշները: առավոտ – լուսաբաց, արևածագ, արևաբաց, սանդուղք – աստիճան, պարտեզ – պարտիզակ, ծաղկանոց, ծաղկոց:
  3. Գրի՛ր գեղեցիկ, առավոտյան, վերև, երկար բառերի հականիշները: գեղեցիկ – տգեղ, անճոռնի, առավոտյան – գիշերը, երեկոյան, վերև – ներքև, երկար – կարճ:
  4. Քմահաճույք բառը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, վերհիշի՛ր, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ): քիմք (արմատ) + ա (հոդակապ) + հաճ (արմատ) + ույք (ածանց) = քմահաճույք

Հունվարյան ճամբարի երրորդ շաբաթվա ամփոփում

Այս շաբաթ մենք գնացել ենք Արևելյան դպրոց: Այնտեղ մենք հանդիպեցինք առաջին դասարանցիների Զար զընգը ջոկատին: Մենք պատրաստեցինք Հալվա և դդմով աղանդեր: Հետո մենք գնացինք պարատուն ՝ Մայր դպրոց և հետո իջանք դազգահի բացմանը: Այս շաբաթ ես առաջին անգամ նկարվեցի Հյուսիսափայլ TV – ում: Այս շաբաթ ճամբարը վերջացել է: Մյուս ճամբարը կլինի ավելի ուրախ և հետաքրքիր:

Հունվարյան ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Այս շաբաթ ես գնացել եմ Մաթեմատիկ-մեդիագրագետների ջոկատը, որովհետև իմ ջոկատը գնացել էր եռօրյա ճամփորդության, իսկ ես չեմ գնացել ճամփորդության: Մաթեմատիկ-մեդիագրագետների ջոկատում ես կատարում էի նրանց ջոկատի առաջադրանքները: Ուրբաթ օրը իմ ընկերները և ուսուցչուհիները վերադարձել էին ճամփորդությունից: Նրանք հիվանդ էին և ուրբաթ օրը շատ մարդ չկար: Մենք անդրադարձել ենք հացի հետ կապված հարցերին և բեմադրությանը: Մենք դասարանում բեմադրում էինք բեմադրությունը և նորից գրում էինք հարցեր, որոնք հարցնելու ենք մարդկանց:

Մաթեմատիկա: Հետաքրքրաշարժ խնդիրների փաթեթ

1․ Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3 աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:

Լուծում

5 + 3 + 3 + 3 = 14

11 + 1 + 1 + 1 = 14

Պատ. 3 ամիս:

HATHERSAGE POOL

2․Ջրավազանում ջուր կարող է լցվել 2 խողովակներից: Առաջին խողովակով մեկ ժամում լցվում է 120լ ջուր, իսկ երկրորդով՝ 140լ: Քանի՞ լիտր ջուր կլցվի ջրավազանում 5 ժամվա ընթացքում, եթե խողովակները միաժամանակ բացվեն:

Լուծում

120 x 5 = 600

140 x 5 = 700

600 + 700 = 1300

Պատ. 1300լ:

3․ Վեց տարբեր քարտերի վրա գրված են 315, 41, 6, 7, 63, 2 թվերը: Այդ քարտերը դասավորելով իրար կողքի կստացվի 10-անիշ թիվ: Այդ եղանակով ստացեք՝
ա) հնարավոր ամենափոքր 10-անիշ թիվը, 2315416367
բ) հնարավոր ամենամեծ 10-անիշ թիվը: 7663413152

4․Մի ավազանում կար 4 անգամ ավելի շատ ջուր, քան երկրորդում: Երբ առաջին ավազանում ավելացրեցին 34լ ջուր, իսկ երկրորդ ավազանում` 21լ, ապա երկու ավազաններում միասին եղավ 440լ ջուր: Պարզել, թե սկզբում որքա՞ն ջուր կար ավազաններից յուրաքանչյուրում:

Լուծում

440 – 34 = 406

406 – 21 = 385

385 : 5 = 77

77 x 4 = 308

Պատ. 1 – ին ավազանում 308լ ջուր, 2 – ում ՝ 77:

images

5․ 24մ երկարությամբ գնացքը 48 մետր երկարությամբ կամուրջի վրայով անցնում է 18 վայրկյանում: Որքա՞ն ժամանակում գնացքը կանցնի բարակ սյան կողքով:

Լուծում

48 + 24 = 72

72 : 18 = 4

24 : 4 = 6

Պատ. 6 վայրկյան:

6․ 2666 + ∗∗31 = 709∗  արտահայտության մեջ 3 թվանշաններ ջնջվել են: Գտնել ջնջված թվանշանների գումարը:

Без названия

Լուծում

4 + 4 + 7 = 15

Պատ. 15:

7․  Դարակում կա 7 հատ սպիտակ, 8 հատ կապույտ և 5 հատ սև գնդիկ: Առանց նայելու քանի՞ գնդիկ է պետք վերցնել դարակից, որ նրանց մեջ լինեն բոլոր գույնի գնդիկներ:           Լուծում

7 + 8 + 1 = 16

Պատ. 16 գնդիկ:

1028001420978․ Պարզել օրվա ժամը, եթե հայտնի է, որ կեսօրից անցել է 3 անգամ ավելի շատ ժամանակ, քան մնացել է օրվա ավարտին:

Պատ. 21:00

collage-89․ 65 մարզիկներից բաղկացած թիմը ժամանում է հյուրանոց: Հյուրանոցում կան միայն 3 և 4 տեղանոց համարներ: Ամենաքիչը քանի՞ սենյակ պետք է վերցնել, մարզիկներին տեղավորելու համար (սենյակները պետք է ամբողջությամբ զբաղեցվեն):

Լուծում

56 : 4 = 14

9 : 3 = 3

14 + 3 = 17

Պատ. 17 սենյակ:

images (1)10․ Առաջին դաշտից հավաքեցին 1 տոննա 800կգ կարտոֆիլ, իսկ երկրորդ դաշտից՝ 3 անգամ ավելի քիչ: Քանի՞ պարկում է հնարավոր լցնել ողջ կարտոֆիլը, եթե մեկ պարկում տեղավորվում է 40կգ կարտոֆիլ:

Լուծում

1000 + 800 = 1800

1800 : 3 = 600

1800 + 600 = 2400

2400 : 40 = 60

Պատ. 60 պարկ:

Մաթեմատիկա: Գունային խաղեր

Գունային խաղեր

  • Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։ 23
  • Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի գնդակներ։ 12             
  • Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երկուսը  լինի կարմիր։ 12
  • Պայուսակում կա 9 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երեքը  լինի կանաչ։ 23

Հունվարյան ճամբարի շաբաթվա ամփոփում

Հունվարյան ճամբարի ընթացքում ես ընտրել եմ Լրագրող և ընթերցասերներ ջոկատը: Այս շաբաթ մենք գրել ենք սցենարներ բեմադրության համար: Մենք կարդացել ենք հացի մասին տեղեկություններ, որպեսզի կարողանանք հացին վերաբերվող հարցեր գրենք: Ճամբարի ընթացքում մենք ունենալու ենք հանդիպումներ տարբեր մարդկանց հետ,  որոնց հարցնելու ենք մեր պատրաստած հարցերը: Այս շաբաթ նաև ունեցել ենք մայրենիի ֆլեշմոբ, որը ես կատարել եմ: