Ուսումնական ձմեռ 2021-2022

  1. Անհատական TV-ով կամ  էլեկտրոնային բացիկի տեսքով ներկայացրու Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնը ձեր ընտանիքում: Դա կարող է ներառել նաև ամանորյա ինքնատիպ կենացներ, բարեմաղթանքներ, ընտանեկան, արձակուրդային ուրախ պատմություններ: Տեղադրիր բլոգումդ:                                               
  2. «Ձմեռային ընթերցարան « -ից ընտրի՛ր ստեղծագործություններ, կարդա՛, բլոգումդ ներկայացրո՛ւ ՝

    • Ո՞ր ստեղծագործություններն ես կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):

    Ես կարդացել եմ <<Ամանորյա հրաշք>> հեքիաթը, հեղինակը Պողոսյան Ինեսսա, ես կարդացել եմ <<Բան ունեմ ասելու>> հեքիաթը, հեղինակը Վ.Սարոյան և ես կարդացել եմ <<Կանաչ եղևնին >> հեքիաթը:

  • Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները: Իմ համար չկար հետաքրքիր դուր եկած հատվածներ:
  • Ինչ սովորեցիր կարդացածդ ստեղծագործություններից: << Ամանորյա հրաշքը >> հեքիաթից ես սովորեցի, որ երբ հավատում ես հրաշքներին, նրանք կատարվում են: << Կանաչ եղևնին >> հեքիաթից ես սովորեցի, որ եթե քեզ նեղացնում են ու հետո ասում են, որ օգնես, դու պիտի օգնես: << Բան ունեմ ասելու >> հեքիաթից ես սովորել եմ, որ լավ է տալ, քան ստանալը:

3. Ամանորյա ,  Սուրբծննդյան ֆիլմեր, մուլտֆիլմեր

Ընտրի՛ր ֆիլմերից մեկ-երկուսը, դիտի՛ր, ներկայացրո՛ւ, թե ինչ իմացար, սովորեցիր:

Առաջին Սուրբ Ծնունդը. Գիրք Գրոց

Սուրբ ծննդյան կարմիր ճտքավոր կոշիկները

Բևեռային ճեպընթաց

Տանը մենակ 1

Տանը մենակ 2

Ես դիտել եմ << Տանը մենակ >> առաջին և երկրորդ մասերը: Ֆիլմը դիտելով ես սովորեցի, որ եթե անգամ վիճում ես ընտանիքիդ անդամների հետ, կամ նրանք բարկանում են քեզ վրա, միևնույնն է դու նրանց սիրում ես և չես ուզենա մնալ մենակ, առանց ընտանիքի: Բացի այդ, եթե փոքր երեխան մենակ է մնում նրա համար կարող է վտանգներ լինել և նրա հետ կարող են բազմաթիվ վտանգներ պատահել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *