Գարուն

Վաղը գարնան առաջին օրն է․․․ Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը անգիր սովորի՛ր: Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բացատրի՛ր։                                                գգվող – սիրով ու քնքշությամբ գրկել ու շոյել, փայփայել, փաղաքշել                                      անափ – ափ՝ եզերք չունեցող                                                                                                  տագնապ – անհանգստություն, հուզմունք, խռովություն                                                        մրրկում – մրրիկ առաջացնել

Творческое задание

ТВОРЧЕСКОЕ ЗАДАНИЕ

Изучите тексты поздравительных открыток для мам и бабушек. Придумайте свой текст и сделайте открытку. Разместите открытку у себя в блоге.

Любимая мама!
Поздравляю тебя с 8 марта! Желаю тебе быть здоровой и самой счастливой.
Твоя дочь,
Тамара.

Дорогая мамочка!
С Восьмым марта тебя! Пусть в твоей жизни всегда светит солнышко. Всегда улыбайся!
С любовью,
Виктор.

Бабушка, с 8 марта!
Никогда не болей и не скучай!
Целую,
Оксана.

Мамин подарок

ВОПРОСЫ

  • Кто рассказчик – мальчик или девочка? По каким словам вы это поняли? Рассказчик это девочка. Там они ели конфеты и Ваня хотел еще, но она не позволила.
  • К какому празднику ребята готовили подарки? На 8 марта.
  • Что такое сюрприз? Сюрприз это подарок, но об этом никто не знает.
  • Какой подарок ребята собирались подарить маме? Они куклу на чайник и конфеты.
  • Почему мама назвала детей необыкновенными? За их подарки она так сказала.

Ջուրը

Գործնական աշխատանք՝
1.Հոտ քաշենք և համտեսենք ջուրը և կհամոզվենք, որ այն անհոտ ու անհամ է:
2.Վերցնենք թափանցիկ բաժակ և մեջը գոլ ջուր լցնենք: Մեկ այլ բաժակում նախապատրաստենք սառը ջուրը և գունավորենք այն: Ապա զգուշությամբ, բաժակի եզրով սառը ջուրը լցնենք տաք ջրի վրա: Կտեսնենք, որ սառը ջուրը նստել է հատակին, այսինքն՝ ավելի ծանր է:
3. Ջրով բաժակի մեջ մի գդալ շաքարավազ լցնենք ու խառնենք: Ու՞ր կորավ շաքարը: Մի կում անենք և կհամոզվենք, որ ջուրը քաղցր է: Շաքարը լուծվել է ջրի մեջ: Ջուրը լուծիչ է:

Հին ու նոր Երեվան

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Ուսումնասիրել, ճանաչել հին ու նոր Երեւանը՝ պատմությունը, փողոցները, շենքերը, արձանները, մշակութային կառույցները և այլն
  • Ճամփորդել, քայլել և բացահայտել հին ու նոր Երեւանը
  • Նկարահանել տեսանյութ (մինչեւ 5 րոպե տեւողությամբ), որում կպատմենք մեր մայր քաղաքի մասին

Սասունցի Դավիթը պոեմի բառարանը

  • Կարդա՛ Հ. Թումանյանի մշակմամբ  «Սասունցի Դավիթ​​» պոեմը (1-ին, 2-րդ. 3-րդ, 4-րդ մասերը):
  • Կարդացածդ հատվածներից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը  և բլոգումդ ստեղծի՛ր «Սասունցի Դավիթը» պոեմի բառարանը:                                                                                դյուցազուն – աստվածների ցեղից սերված, կիսաստված                                                        անվեհեր – ոչ վեհերոտ, անվախ, աներկյուղ                                                                            որբ – ծնողներին կամ նրանցից մեկին կորցրած անչափահաս երեխա                                  ապառաժ – կարծր լերկ քարի զանգված, ժայռ, քարաժայռ                                                      վըկա – որևէ դեպքի՝ իրադարձության ևն անձամբ ներկա եղած մարդ, ականատես:

Թեսթ 2. Ա. Իսահակյան. Եղնիկը

Թեստ 2

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:փախչում, երբ, պատշգամբը, ակնթարթ
  1. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ     վճիտբ/լուռ          լռիկգ/ակնդետ   անթարթ

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ  դ/ծնվել,հայտնվելբ/խելքը գլխին            գ/դատող, բանիմաց, խելացիգ/կողը հաստ              բ/համառ, ինքնասածի, կամակորդ/ճաշը եփել                ա/մեկին պատժել, լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծելբ/համառ, ինքնասածի, կամակորգ/դատող, բանիմաց, խելացիդ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

վերջալույս

ոսկեգեղմխորասույզ

ուշագրավ

  1. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ պատվերբ/մալինա մորի

գ/կենգուրու ագեվազ

դ/ստարտ սկիզբ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:եղնիկ

նվեր

որսորդ

միջոց

  1. Նշված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.ա/որսորդ – գոյականբ/եղնիկ – գոյականգ/առաջին –ածականդ/ազատ –ածական
  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
  1. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:Նա խորունկ, սև ու ջինջ աչքերով եղնիկ է:
  2. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

11.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Եղնիկը կարոտում էր իր ընտանիքին և մեկ-մեկ թաքուն գնում էր պատշգամբ և անթարթ նայում էր և կարոտում:

12.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Նա հարգում էր նրան, որովհետև նա կարոտում էր իր ընտանիքին:

13.Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:Քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին և պատուհանները և դռնները ծեծում էր:

14.Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:

Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին:

Մայրենի

  1. Ծանոթացի՛ր ընկերներիդ  թումանյանական ընտանեկան ֆլեշմոբի աշխատանքներին, ընտրի՛ր  քեզ դուր եկած աշխատանքներից 1-2-ը, ընտրությունդ հիմնավորի՛ր:                     Ինձ դուր է եկել Արմեն Խաչատրյանինը, որովհետև նա իր ընտանիքի հետ ընթերցումներ է կատարել: Նաև Սյուզանա Սարգսյանինը, որովհետև նա իր ընտանիքի հետ լավ կարդաց:

Առաջադրանքներ գիրք-տետրից

Կարդա՛ և պատասխանի՛ր հարցերին.

Ես ուզում եմ գնդակ խաղալ, քույրիկիս հետ տանը մնալ չեմ ուզում:

Ո՞ւմ հետ եմ ուզում գնդակ խաղալ: Ես ուզում եմ գնդակ խաղալ մենակ:

Ես ուզում եմ գնդակ խաղալ քույրիկիս հետ, տանը մնալ չեմ ուզում:

Ո՞ւմ հետ եմ ուզում գնդակ խաղալ: Ես ուզում եմ գնդակ խաղալ քույրիկիս հետ:

Հրեշի ապարանքի մոտ փռված էին դաշտերն ու այգիները: Այս նախադասությանը կրակից խանձված ու չորացած արտահայտությունը տարբեր ձևերով ավելացրո՛ւ:

Հրեշի կրակից խանձված ու չորացած ապարանքի մոտ փռված էին դաշտերն ու այգիները:

Հրեշի ապարանքի մոտ փռված էին կրակից խանձված ու չորացած դաշտերն ու այգիները:

Նախադասություններն այնպե՛ս դասավորիր, որ պատմություն ստացվի:

  1. Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել:
  2.  Նրա տերևները մազմզուկներով են պատված:
  3.  Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան:
  4. Գիտենք, որ միջատները տերև են ուտում:
  5. Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա ՝ ցողիկը:
  6. Ահա այդպես է բույսը միջատ ուտում:
  7. Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
  8. Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:                                                                                                                                                                                                Գիտենք, որ միջատները տերև են ուտում: Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել: Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա ՝ ցողիկը: Նրա տերևները մազմզուկներով են պատված: Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ: Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին: Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան:  Ահա այդպես է բույսը միջատ ուտում:                                                                                                 Այս բառերից ստացի՛ր տեղ ցույց տվող բառեր.                                                                       հայ – Հայաստան                                                                                                                         ռուս – Ռուսաստան                                                                                                                     հույն – Հունաստան                                                                                                                     վրացի – Վրաստան                                                                                                                     հնդիկ – Հնդկաստան                                                                                                                   չինացի – Չինաստան                                                                                                                   Նկատեցի՞ր, թե որ մասնիկն ավելացրիր բառերին:                                                                 Գրի՛ր այդ մասնիկը: աստան                                                                                                       Աստան մասնիկը ցույց է տալիս երկիր: