«Չախչախ թագավորը» հեքիաթի բառարան

չախչախ – ջրաղացի կրիճակին ամրացված ու ծայրով քարի վրա ընկած փայտե շերտիկ, որի ցնցումները

փոստալ – մորթե հնամաշ գլխարկ

բաղաջ – չթթված խմորից թխած: Բաղաջ հաց

լինգ – (ժողովրդական, մասնագիտական) Մեկ կամ երկու կողմից սրված ծայրով մետաղյա ձող, որով քանդում՝ փորում են կամ ծանրություններ բարձրացնելու համար օգտագործում որպես լծակ

քուրք – մուշտակ

նժույգ – հեծնելու ընտիր ձի

շշկլված – շփոթված, շփոթմունքի մեջ ընկած

խլշկոտում – ականջները ցցել լավ լսելու համար

կողոպտել – ուրիշի ունեցվածքը խլել՝ հափշտակել, ավազակային հարձակմամբ որևէ մեկից ուժով մի բան խլել, թալանել

անպատվություն – անպատիվ լինելը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *