Մայրենի

  • Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)— թեստային աշխատանքն ավարտի՛ր:
  • Կրկնի՛ր Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը: Բակում կամ դասարանում խմբերով խաղալու-բեմադրելու ենք հեքիաթը:  Հեքիաթից դո՛ւրս գրիր երկու պարզ, երկու բարդ և երկու ածանցավոր բառեր։                                                                                                          երկու պարզ բառ                                                                                                                          աղջիկ, որդի                                                                                                                                երկու բարդ բառ                                                                                                                          մինուճար, աչքադրել                                                                                                                  երկու ածանցավոր բառ                                                                                                              թագավոր, ժամանակ

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրումերբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա ընկավ երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես: Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ տխրեց, հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողնված տառերը:                                                                        դարձավ, խորհրդավոր, գաղտնիքը, փորձեցի
  2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.

պարզ – բարդ

գեղեցիկ – տգեղ

երկար – կարճ

ուղիղ – ծուռ

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց – հարցեր

բ/ նկար – նկարներ

գ/ գառ – գառներ

դ/ մոլորակ – մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական

7. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն:

հարցական նախադասություն

— Սա ի՞նչ առարկա է:

բացականչական նախադասություն

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

8.Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:

գեղեցիկ, զրնգուն

9. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

10. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը:

Նա հարցրեց սա ի՞նչ առարկա է:

11. Հեղինակի կարծիքով ո՞ւր կարող էր գնալ գառնուկը:

Հեղինակի կարծիքով գառնուկը կարող էր գնալ ուր իր խելքին փչի:

12. Ինչպե՞ս ես հասկանում «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

Ես հասկանում եմ, որ դա նշանակում է, որ պետք է շատ չարչարվես, որ միշտ ուղիղ գնաս:

Мой любимый вид спорта

Мой любимый вид спорта это плавание. Я хожу на плавание и мне нравится плавать, потому что плавать это круто и мне нравится плавать. Я хожу на плавание полгода. Я на плавание с тренером иду. Я на плавание нашла подругу, которую зовут Лия, как меня. Моего тренера по плаванию зовут Маргарита, но её называют Мага.

Բակտերիաների դերը բնության մեջ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:                                                                          Ամենուր կարելի է հանդիպել բակտերիաներ:
  2. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:                                      Բակտերիաները դա պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում են, շարժվում, բազմանում և կիսվում:
  3. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:                                                Բակտերիաները բացահայտել են Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, խոշորացնող սարքերի օգնությամբ:
  4. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:  Բակտերիաները իրենց ձևով ՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև ապահովվում են որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից:
  5. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:                                                                    Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
  6. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:                       Բակտերիաները լինում են օգտակար և վնասակար:
  7. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ:                                                                      Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։

Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
  2. Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ:                                                                                                                          կեսօր – կես, օր, բառի կազմությունը բարդ, արևամուտ – արև, մուտ, բառի կազմությունը բարդ, ձանձրալի – ձանձր, ալի, բառի կազմությունը ածանցավոր, աշխարհ – աշխարհ, բառի կազմությունը պարզ, ճանապարհորդ – ճանապարհ, որդ, բառի կազմությունը ածանցավոր:                                   

       3.  Կենդանաբանական այգու կապիկները  ճամփորդեցին:

ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:

ենթակա                                 ստորոգյալ

 կապիկներ                              ճամփորդեցին

բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն  է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:

Կապիկները  ճամփորդեցին:

գ) Լույսն անջատվեց:

Աննան նվագում է:

Աստղերը շողշողում են:

Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:

Գիշերը տանը լույսն անջատվեց:

Աննան նվագում է դաշնամուրի վրա:

Աստղերը շողշողում են տիեզերքում:

4. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:

այգի – որթոց, վազնուտ, ճանապարհ – ճամփա, ուղի, արևամուտ – մայրամուտ, վերջալույս

 5. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:

տարօրինակ – սովորական, բնական, գիշեր – ցերեկ, նույն – տարբեր, դուրս գալ – ներս գալ

   6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:

մեծ, տարօրինակ, ձանձրալի

   7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

Համաձայն եմ, որ աշխարհը մեծ է և տարօրինակ և հետո շատ հետաքրքիր է, զարմանալի է, գեղեցիկ է, ուրախ է, գունավոր է և բնական է:

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համարԻմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:                                                                            եղբայր                                                                                                                                          հարյուր                                                                                                                                        պատմվածքը                                                                                                                                հեքիաթ
  2. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները

 ա/ գեղեցիկ – սիրուն, նազելի
բ/ շատ – բազում, բազմաթիվ
գ/կախարդական – կախարդիչ, դյութական

դ/ մեծ – խոշոր, հսկա

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն – պարզ

դ/ անգետ — ածանցավոր

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր — գոյական

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

6. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:                             (հասկանալ) – հասկանում ենք

(ճանաչել) – ճանաչում են

(հիշել) – հիշում եմ

(վախենալ) – վախենում եմ

7.  Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն: 

պատմողական նախադասություն

Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը:

հարցական նախադասություն

«Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա:

8. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները։

Մեծահասակները շատ թվեր են սիրում:

9. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

Մեծահասակները հարցնում էին քանի տարեկան է, քաշն ինչքան է, քանի եղբայր ունի և այլն:

10. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

11․Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

12. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:

Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Sport is good for health

Answer the questionsՊատասխանիր հարցերին

  1. Is Mike fond of sports? Yes, he is.
  2. What sport does he go in for? Swimming, basketball, tennis.
  3. Is he good at basketball and tennis? Yes, he is good.
  4. Do you go in for sport? Yes, I am.
  5. What sport are you good at? Swimming.
  6. What do you do to be healthy? I am go to walk with my mother every day and go to swimming.

ՈՒսումնական հատված՝

Now / Yesterday

I am at home today. / I was at home yesterday.
You are at the stadium. / You were in the gym yesterday.
He (She, It) is in the park. / He (She, It) was in the yard yesterday.
We are at the cinema. / We were at the theatre yesterday.
They are at the sportsground. / They were in the swimming-pool yesterday.

Արի խոսենք/ Let’s speak

Say what you were fond of (doing) when you were younger.

I was playing, drawing, molding from plasticine.

Do you like an active lifestyle?

Yes, me and my mother often walking.

Say where you were yesterday.

Yesterday I was at home with my family.

Say only was/wasn’t sentences about Lucy.
Example: Lucy wasn’t at school yesterday.
Lucy was at home.
She wasn’t at the cinema.
Use: at home, at school, at the cinema, at the theatre, at the stadium, in bed, in the park in the garden, in the gym, in the swimming-pool.

Lucy was at home.

Lucy was at school.

Lucy was at the cinema.

Lucy was at the theatre.

Lucy was at the stadium.

Lucy wasn’t in bed.

Lucy wasn’t in the park in the garden.

Lucy was in the gym.

Lucy was in the swimming-pool.

Let’s write!

Disagree.
Example: Mike is in bed.
No, he isn’t. He isn’t in bed.

  1. Mike is in bed. No, he isn’t.
  2. Jim likes tennis. No, he does not like tennis.
  3. They go in for basketball. No, they don’t.
  4. Mary has got an earache. No, Mary hasn’t got earache.
  5. Lucy was at school yesterday. No, she wasn’t.
  6. They were at the stadium last Friday. No, they were not at the stadium.

Write the sentences with yesterday.
Example: I am at home today.
I was at home yesterday.

  1. I am at home today. I was at home yesterday. 5. They are in the park. They were in the park yesterday.
  2. We are at school. We were at school yesterday. 6. Nick isn’t in the swimming-pool. Nick wasn’t in the swimming-pool yesterday.
  3. She is in the garden. She was in the garden yesterday. 7. My friends aren’t in London. My friends weren’t in London yesterday.
  4. My sister is in the gym. My sister was in the gym yesterday. 8. Are you at the stadium? Were you at the stadium yesterday?

Спорт в нашей жизни

2. ПОСЛЕТЕКСТОВЫЕ ВОПРОСЫ И ЗАДАНИЯ

Вопросы:

  1. С какого возраста лучше начинать заниматься спортом? С ранних лет.
  2. Какие виды спорта вы знаете? плаванье, хокей, бадминтон, теннис, футбол, волебол, баскетбол.
  3. Как приучить себя к занятиям спортом?                                                                      Нужно много спортом заниматся.

Задание 1. Составьте пословицы о спорте.

  1. Кто ловко бьет по мячу тот здоров и бодр.
  2. Кто любит спорт тот силы набирается.
  3. Отдай спорту время а взамен получи здоровье.
  4. Кто спортом занимается тому все по плечу.
  5. Ловкий спортсмен выносливый воин.
  6. Двигайся больше проживешь дольше.

Используйте продолжения:

  • …тот здоров и бодр.
  • …проживешь дольше.
  • …выносливый воин.
  • …тому все по плечу.
  • …а взамен получи здоровье
  • ….тот силы набирается.

Задание 2. Переставьте буквы, чтобы получились названия видов спорта.

  • Б А Д И М Н О Т Н   бадминтон
  • Ф У Л Т Б О футбол
  • Б А С Б О Л К Е Т  баскетбол
  • К О Б С бокс
  • Н И С Т Е Н  теннис
  • В О Л Б О Л Е Й  волейбол
  • К Е Й Х О К   хокей
  • Б О Л Б Е Й С  бейсбол
  • Б О Р Д С Н О У   сноуборд
  • П Л А Н И Е В А   плавание

Задание 3. Примите участие в викторине «Что я знаю о спорте?».