Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:                                                                                Շրջապատում բույսերը աճում են անտառներում, մարգագետիններում, այգիներում, պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:                                                  Բույսը կազմված է ցողունից, արմատից և տերևներից: Ստորգետնյա հատվածը այն հատվածն է, որը գտնվում է հողում, դա բույսի արմատներն են: Վերգետնյա հատվածը այն հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, դա ցողունը և տերևներն են:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:                                    Բույսի աճի համար անհրաժեշտ է լույս և ջուր:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:                                                          Բույսը աճում է և զարգանում, նաև շնչում է, կարող է կինել հոտավետ և բուրավետ:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։
Բույսերը ապահովում են մարդկանց թթվածնով, ամռանը պաշտպանում են շոգից ստվերի միջոցով, գեղեցկացնում են մեր շրջակա միջավայրը, բացի դա որոշ բույսեր ուտելիք են հանդիսանում մարդկանց համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *