Մայրենիի ստուգատես փուլ 2

Առաջադրանք 1 

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը: 

Ագռավ 

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը  

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։ 

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից: 

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։  

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում: 

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից: 

Առաջադրանք 

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի  համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:  

           Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն  սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը:          

2. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:  

         Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։ 

3. Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:  

              Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից: 

 

4. Ընդգծի´ր սխալ պատասխանը։
 

  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,  
  • Ագռավներն իրենց ընկերոջ  մահից հետո նոր զույգ չեն ընտրում: 

 

5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
 

  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են: 
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են: 
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից: 
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:
     6.  Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին:  

             Ես իմացա, որ ագռավները սարերում մեծ քարեր են գլորում մարդկանց վրա,   

             որպեսզի մարդիկ չմոտենան ագռավների բներին:   

              
 

7. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
   շատ – քիչ, սակավ, պակաս
   բարձր – ցածր, ցած, ներքև, ստորին
  մեծ – փոքր, պստիկ, պուճուրիկ, փոքրիկ
  արագ – դանդաղ, կամաց
 

8. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:                                               

              

            Ագռավներ, մարդիկ 

 

9. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։
  

 Խելացի, միասեր 

 
 

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
 

  • առարկա, 
  • թիվ, 
  • հատկանիշ 
  • գործողություն: 
     

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *