Լավ է կույր աչքով, քան կույր մտքով

Լինում են ընկերուհիներ, մինչև հիմա կան և ես նրանցից մեկն եմ, ՝ Լիան: Իմ ընկերուհիների անունները Վիկա, Նարե, Էլլա, ուրիշ Նարե և Սիլվի: Մենք միասին լավ ընկերություն էինք անում: Նաև ես ու Նարեներից մեկը լավ ընկերուհի ենք, Վիկան ու Էլլան էլ էին միասին լավ ընկերուհիներ: Բայց Վիկան որ կույր մտքեր ուներ, Էլլային միշտ օգտագործում էր նրա պլանների համար: Օրինակ եթե մենք խաղ էինք խաղում ու առաջին խաղը Վիկայի ուզածը չէր, Էլլան ասում էր առաջինը Վիկայի ուզած խաղը խաղանք: Ու այդպես մինչև չորրորդ դասարանը: Չորրորդ դասարանում, քնություններից հետո, Էլլան և Նարեներից մեկը դուրս եկան դպրոցից, բայց ոչ իմ լավ ընկերուհին: Մնացել էինք ես, Վիկան, Նարեն և Սիլվին: Վիկան ավելի իր մտքերը կույրացրեց և գնում էր Մարիայի մոտ և մեզ հետ չէր խոսում, բայց մի երկու օր անցնի, ինքը կասի, ներողություն եմ խնդրում: Ու մենք նրան երեք անգամ ներեցինք: Բայց երեկ, հինգշաբթի օրը, որ ես չէի եկել, իմ լավ ընկերուհի Նարեն պատմեց, որ Վիկան ուզում էր իր հետ գաղտնի ինձնից լավ ընկերուհի լինել: Ու այսօր առաջին դասի ժամին մենք նեղացած չէինք, բայց մյուս դասին Վիկան գնաց Մարիաի մոտ: Ու ցավոք սրտի դա իսկական պատմություն է, բայց եթե ինձ չեք հավատում, մի հավատացեք: Իմաստը, մի եղեք կույր մտքով, այլ բարի մտքով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *