- Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթին նոր ավարտ հորինի՛ր: Տղան մեծանում է, դառնում հարուստ, իսկ այն հարուստները դառնում են աղքատ, տղայից փող են ուզում, բայց նա պատասխանում է: – Անգութ մարդիկ, առաջ ինձ փող էր պետք, բայց դուք ինձ ուշադրություն չդարձրեցիք, ես ձեզ ոչ մի բան էլ չեմ տալու:
- Հեքիաթից դո՛ւրս գրիր ան նախածանց ունեցող բառերը: Օրինակ՝ անգութ, … Անվախ, անտուն, անտեր:
- Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:
Խրճիթ- Տուն, տնակ, հյուղ
ճամփորդ- ճանապարհորդ, ուղևոր
հրճվանք- ցնծություն, մեծ ուրախություն
խավար- մութ, մթություն
անգութ- անխիղճ, խիղճ չունեցող
ամուր- ամրակուռ, ամրաձույլ
- Գրի՛ր տրված բառերի հականիշները:
Քնքուշ- կոպիտ, դաժան
խեղճ- հարուստ
վերելք- վայրէջք
անվախ- վախկոտ, երկչոտ
խավար- լույս, լուսավոր
խրճիթ- մեծ տուն