Գործնական քերականություն

Կատարի՛ր առաջադրանքները (Գործնական քերականություն):

1. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Օրինակ՝
հույն — Հունաստան:

Հիվանդ – հիվանդանոց, ծաղիկ – ծաղկանոց, մուկ – մկստան, հայ – Հայաստան, նիստ – նստարան, այբուբեն – այբենարան, դաս – դասարան, դպիր – դպրոց, դարբին – դարբնոց, հյուր – հյուրանոց, զոր(ք) – զորանոց, ռուս – Ռուսաստան, գործ – գործարան, բրուտ – բրուտանոց, կույս – կուսանոց, ուզբեկ – Ուզբեկստան, հնդիկ – Հնդկաստան, թուփ – թփուտ, ծիրանի – ծիրանանոց:

2. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար,  ջրանկար, ծովահարս բ) ժանգապատ, արծաթագույն, ժանգագույն, արծաթապատ
գ) հողմածին, ջրաղաց,  հողմաղաց, ջրածին դ) զորագունդ, երկրամաս: զորամաս, երկրագունդ

3. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր – ձեռ(ձեռք) + ա + գիր: , գեղանկար – գեղ(գեղեցիկ) + ա + նկար:, շրջագգեստ – շրջ(շուրջ) + ա + զգեստ:, սիրահոժար – սիր(սեր) + ա + հոժար:, դեղնակտուց – դեղն(դեղին) + ա + կտուց:, հոդակապ – հոդ(հոդ) + ա + կապ:

4. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նայն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին: առևտուր
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու: ձեռնտու

5. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *