Ձմեռային ճամբարի տասնհինգերորդ օրը

Այսօր ձմեռային ճամբարի տասնհինգերորդ օրն էր: Այսօր մենք գնացել էինք ճամփորդության դեպի Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան: Լուսիկ Ագուլեցին ծնվել էր Վերին Ագուլիսում `   Իջևանի գյուղում, որը հիմա գտնվում է Ադրբեջանի  կազմում։ Լուսիկ Ագուլեցին եղել էր նկարչուհի և ազգագրագետ: Նա ամբողջ կյանքը հագնում էր հայկական տարազներ ու կարում տարազներ։ Նա տարբեր պետություններից հավագում էր գոտիներ, զարդեր, սրբապատկերներ և այլ բաներ։ Այնտեղ կային տարբեր բարի և չար կերպարներ, օրինակ Աշորա աստվածուհին, կաղանդ պապան, բայց կանաչ գույնի շորերով և այլ բարի կերպարներ։ Չար կերպարներից են գրողը և իր օգնական մի աչքանին և այլ կերպարներ։ Ու մենք տեսել ենք տարբեր տոների ծառեր, հարսանիքի ծառ, զատիկի ծառ և այլ ծառեր։ Այսօր շատ հետաքրքիր ճամփորդություն  ունեցանք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *