Արագածոտնի տեսարժան վայրերը

Համացանցի օգնությամբ տեղեկություններ հավաքիր Արագածոտնի մարզի տեսարժան վայրերի մասին։

                      Ամբերդ

Ամբերդ ամրոցը գտնվում է կառուցվել Արագած լեռան հարավային լանջին: Ամբերդը կառուցվել էր 11-13-րդ դարում: 11-րդ դարի 70-ական թվականներին Ամբերդը գրավեցին սելջուկ-թուրքերը և այն դարձրեցին զորակայան։ 1196 թվականին Զաքարե և Իվանե Զաքարյանները, ջախջախելով Գանձակի ամիրայության ռազմական ուժերը, ազատում են Ամբերդը և հանձնում զորավարներից մեկին ՝Վաչե Վաչուտյանին, որն այն դարձնում է իր իշխանանիստը։ Ամբերդը առաջ կոչվել էր Անբերդ, Հանբերդ, Համբերդ, Ղըզղալա անուններով: Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ: Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ:

                       Աղջկա ամրոց         

Աղջկա ամրոցը գտնվում է Կոշ գյուղից, հյուսիս բլրի գագաթին, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով: Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։ Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է խաչքար-հուշարձան 1195 թվականին բարձրությունը 6,8 մ։

                      Դաշտադեմ

Դաշտադեմը գտնվում է Դաշտադեմ գյուղում ՝ նրա հարավային եզրին։ Ամրոցից դուրս՝ հարավային կողմում, տարածվում է միջնադարյան գյուղատեղին՝ բնակելի և արտադրական համալիրներով, գերեզմանոցներով և առանձին կանգնեցված խաչքարերով։  Բաղկացած է միջնադարյան դղյակից, որն իր հերթին, պարփակված է 19-րդ դարի սկզբին կառուցված արտաքին մեծ պարսպով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *