Ճանապարհորդություներ Աֆրիկայով

Հարցեր և առաջադրանքներ:

1.Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը Հնդկաստան տանող ծովային  ճանապարհի հայտնագործման նպատակով շրջանցեց Աֆրիկան հարավից և ապացուցեց, որ Աֆրիկան առանձին մայրցամաք է։

2.Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:

Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարան­ցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Զամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող՝ Լիվինգստոնի ջրվեժները և այլն:

Դրական կողմն այն էր, որ շատ ճանապարհորդներ գնացին Աֆրիկա և հայտնագործեցին շատ գետեր, լճեր և այլն, իսկ բացասական կողմն այն էր, որ Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին ՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել Ամերիկայում։

Ամերիկայի հայտնագործումը.

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին եվրոպացիները ձգտում Հնդկաստան և Չինաստան հասնել ծովային ուղով: Որովհետև  այդ երկրներն հարուստ էին։
  2. Ինչպե՞ս էր ծրագրել Կոլումբոսը հասնել Հնդկաստան:  Նա գնաց երեք նավից բաղկացած 90 հոգանոց նավախմբով դեպի արևմուտք։
  3. Ի՞նչ նշանակություն ունեցան Կոլումբոսի ճանա­պարհորդությունները մարդկության համար: Մարդկությունը Կոլումբոսի հայտնագործության շնորհիվ նոր աշխարհի մասին իմացան։
  4. Աշխարհի քարտեզով գտիր, թե աշխարհագրական ի՞նչ անուններ կան ի պատիվ Կոլումբոսի: Կոլուբոսի պատիվ կա երկիր Կոլումբիա։ Նաև կա գետ Կոլումբիա։
  5. Ինչո՞ւ Նոր աշխարհը Ամերիկա կոչվեց:

Ամերիկա կոչվեց ի պատիվ մեկ ճանապարհորդի Ամերիգո Վեսպուչիի։

Բնագիտական ֆիլմեր

Ես նայեցի ֆիլմ <<Հրդեհներ>> և <<Հսկա ստրուկներ>> մասին։ Այնտեղ <<Հրդեհներ>> ֆիլմում ցույց է տալիս, որ մարդիկ անտառները վառում են։ Ես հասկանում եմ, որ այդպես չի կարելի, բայց նրանք այդպես են անում։ Իսկ <<Հսկա ստրուկներ>> ֆիլմում կաին մեծ փղեր, որոնց հետ պետք է լինել զգույշ: Ես իմացա, որ ձաք փղերին դժվար է օգտագործել կնճիթը: Նաև, որ փղերի պահողները նրանց հետ վարվում են լավ, ոչ թե վատ։ Կան մարդիկ, որը վատ են վերաբերվում։  Ես նաև նայեցի <<H20>> ֆիլմը։ Այնտեղ մարդը սպանում էր եղնիկին: Այնտեղ վերջում անձրև եկավ և մարդկանց տարավ։ Ես սովորեցի, որ մարդիկ բնությունը փչացնում են, բայց նրա համար, որ մենք ապրենք։

Տեղանքի հետազոտում. Կողմնորոշում

ա) Նախ քայլերով  չափի՛ր սենյակդ:
բ) Որոշի՛ր մասշտաբը,  ասենք՝ քո  մեկ  քայլը հավասար է հատակագծում  1սմ-ի:
գ) Մասշտաբը պահպանվելով՝ գծի՛ր սենյակի սահմանները,  լավ  կլինի՝ մատիտով, սխալվելու դեպքում կարողանաս ջնջել  և  ուղղել:
դ) Տե՛ս,  թե ինչ կարևոր առարկաներ կան սենյակում,  օրինակ՝  դուռ, լուսամուտ, կահույք, և  ինչպես են  դասավորված:  Դրանք պատկերի՛ր այնպես,  ասես վերևից ես նայում:
ե) Հետո  տեղադրի՛ր  ավելի փոքր առարկաները, օրինակ՝ սեղանի  վրայի գրքերը,  ծաղկամանը, հեռուստացույցը, սեղանի  լամպը  և  այլն:  Կարող ես  դրանց համար պայմանական նշաններ  հորինել:
զ) Ներքևի անկյունում բացատրի՛ր քո օգտագործած  պայմանական նշանները և  նշի՛ր մասշտաբը:

Մայրցամաքներ և օվկիանոսներ․ամփոփիչ առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Օվկիանոսները չորսն են՝ Հյուսիսային սառուցյալ, Հնդկական, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները: Ամենամեծը   Խաղաղ օվկիանոսն է:

Ամենափոքրն ու ամենածանծաղը Հյուսիսային սառուցյալ օվկիա­նոսն է:

Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսը աշխարհի ամենաերկար գետն է:

Օվկիանոսների ջրերով շրջապատված ընդարձակ ցամաքները կոչ­վում են կղզի: Մայրցամաքները 6 են՝ Եվրասիան, Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, Անտարկտիդան, Ավստրալիան: Ամենամեծը Եվրասիան է:  Միակ մայրցամաքը, որը ծածկ­ված է հսկա սառույցի շերտով, Անտարկտիդան է։ Այստեղ մշտական բնակիչներ չկան: Իսկ ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է:

Ավստրալիա

Լրացնել բաց թողած բառերը

Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է։ Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։

Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։

Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում:
Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

Անտարկտիդա

Առաջադրանք 

Լրացնել բաց թողած բառերը

Մեծությամբ 5 – րդ է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում  է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:

Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով):
Անտարկտիդան ծածկված է 3 կմ հաստությամբ սառույցով։ Այստեղ բուսականություն չկա, դրա համար էլ Անտարկտիդայում բնակվող կենդանիները սնվում են ծովային բույսերով և կենդանիներով։

Հարավային Ամերիկա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գետի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը, որն ունի 1054 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է, 6959 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝ Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում պիրանյա ձկները և հսկա կոկորդիլոսները։