Ջերմային երևույթների բազմազանությունը

Դասարանական աշխատանք.

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
    Ջերմային երևույթներն են հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
    Հալում է կոչվում այն երևույթը, որի ժամանակ նյութը պինդ վիճակից անցնում է հեղուկ վիճակին, իսկ պնդացում է կոչվում այն երևույթը, որի ժամանակ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակին։
  3. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
    Այն կոչվում է C։
  4. Ո՞ր երևույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
    Գոլորշացում է կոչվում այն երևույթը, որի ժամանակ նյութը հեղուկ վիճակից անցնում է գազային վիճակին, իսկ խտացում է կոչվում այն երևույթը, որի ժամանակ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակին։

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան

Դասարանական աշխատանք.

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
    Ջերմաստիճանը բնութագրում է մարմինների տաքացվածության աստիճանը։
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
    Մարմինները գտնվում են ջերմային հավասարակշռության վիճակում, երբ նրանց ջերմաստիճանները հավասարվում են։
  3. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
    Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական, բժշկական և այլ տեսակների։
  4. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
    Բժշկական ջերմաչափով չափում են մարդու մարմնի ջերմաստիճանը։ Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:

Ամփոփիչ աշխատանք

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:
    Առաձգականության ուժ է կոչվում այն ուժը, որը առաջանում է մարմինների դեֆորմացիայի ժամանակ և փորձում է վերականգնել իր սկզբնական ձևը։
  2. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:
    Մարմինների ձևափոխությունը առաջանում է մարմնի արտաքինի ազդեցությունից։
  3. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:
    Ուժի չափման միավորը կոչվում է Նյուտոն, կամ նաև կիլոնյուտոն։
  4. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:
    F
  5. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
    Այդ դեպքում, երբ մարդը ուզում է տեղափոխել պահարանը, և նրա մոտ ստացվում է։
  6. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:
    Կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից։
  7. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:
    Ջերմային, ճառագայթային, քիմիական, էլեկտրական և այլն։
  8. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:
    Սնվելով տարբեր կենդանիներով։
  9. Ո՞ր էներգիան է կոչվում ճառագայթային:
    Ճառագայթային էներգիան է կոչվում արևից ստացվող ճառագայթներից։
  10. Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի:
    Ջեռուցիչ սարքերից այն դառնում է ջերմային էներգիա, լուսային սարքերից դառնում է լուսային էներգիա։
  11. Ի՞նչ գիտեք ատոմային <միջուկային>էներգիայի մասին:
  12. Ի՞նչ էներգիա է անհրաժեշտ կենդանի օրգանիզմներին:
    Ճառագայթային էներգիա։

Էներգիայի տեսակներ և փոխակերպումներ:Էներգիան և կենդանի օրգանիզմները

Լրացուցիչ տնային աշխատանք

Պատասխանել հարցերին
  1. Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է Արեգակի ստացվող էն:
  2. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:
    Էներգիայի տեսակներն են ջերմայինը, էլեկտրականը, քիմիականը, միջուկայինը։
  3. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:
    Կանաչ բույսերը և բակտերիաների մի մասը ստեղծում են օրգանական նյութեր, իսկ մյուս կենդանի օրգանիզմները սնվում են այդ նյութերով։

Մեխանիկական աշխատանք և էներգիա

Դասարանական առաջադրանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
    Մեխանիկական աշխատանք է կատարվում այն դեպքում, երբ մարմինը ուրիշ մարմնի վրա ուժ է կիռարում։
  2. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:
    Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

Նյութերի փոխակերպումը.Քիմիական և ֆիզիկական երևույթներ

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին
1.Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։
Ֆիզիկական երևույթները այն երևույթներն են, որոնց ընթացքում փոխվում են ձևը, վիճակը և չափերը։
2.Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։
Քիմիական երևույթները այն երևույթներն են, որոնց ընթացքում նոր նյութեր են առաջանում։
3.Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։
Մոմի այրվելը ֆիզիկական երևույթ է, բաժակի կոտրվելը ֆիզիկական երևույթ է,եղյամի առաջացումը քիմիական երևույթ է, ջրի եռալը քիմիական երևույթ է, լուցկու այրվելը քիմիական երևույթ է, կաթի թթվելը քիմիական երևույթ է։

Տնային լրացուցիչ աշխատանք

1.Բերե’ք ֆիզիկական երևույթի օրինակներ։
Ֆիզիկական երևույթներն են, օրինակ ՝ կայծակի բռնկումը, մարմինների շարժումը, անձրևը և այլն։
2.Բերե’ք քիմիական երևույթի օրինակներ։
Քիմիական երևույթներն են, օրինակ ՝ մսի եփվելը, հոտի առաջացումը և անհետացումը, լուցկու հատիկի այրվելը և այլն։
3.Քիմիական երևույթների ժամանակ ի՞նչ փոփոխություններ են կատարվում նյութի հետ։
Քիմիական երևույթների ժամանակ նոր նյութեր են առաջանում։

Ամփոփիչ գրավոր աշխատանք

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:
    Մարդիկ ստեղծում են արգելոցներ, որպեսզի բնությունը և կենդանիները ապահով լինեն։
  2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
    Թթվային անձրևները առաջանումմ են ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով, և մեծ վնաս են հասցնում կենդանիներին։
  3. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
    Կենցաղային աղբը այրելուց առաջանում են թունավոր նյութեր։
  4. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
    Մեխանիկական շարժումը մարմնի տեղափոխությունն է։
  5. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
    Գետում լողացող ձուկը շարժվում է ափի նկատմամբ։
  6. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
    Շարժումները լինում են ուղղագիծ և կորագիծ։
  7. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
    Արագությունը ցույց է տալիս մեխանիկական շարժման բնութագրող մեծությունը։ Արագությունը չափում են մ/վ, ս/վ, կմ/ժ և այլ միավորներով։
  8. Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:
    Երբ մի մարմինը ազդում է մյուս մարմնի վրա։
  9. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:
    Ուժը նշանակում են F տառով։
  10. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:
    Առաձգականության ուժը մարմնի դեֆորմացիայի ժամանակ առաջացող ուժն է, որը փորձում է վերականգնել իր սկզբնական տեսքը։
  11. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:
    Մարմինների ձևափոխությունը առաջանում է արտաքինի ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափի փոփոխությունից։
  12. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:
    Ուժի չափման միավորը կոչվում է Նյուտոն։ Ուժի չափման միավորն է նաև կիլոնյուտոնը։
  13. Ի՞նչ է մարմնի կշիռը:
    Մարմնի կշիռը այն ուժն է, որը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա։
  14. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
    Տիեզերական ձգողությունը բոլոր մոլորակներին դեպի արև ձգող ձգողությունն է։
  15. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
    Ծանրության ուժը այն ուժն է, որով Երկիրը կարողանում է ձգել դեպի իրեն մարմիններին։

Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

Ի՞նչ է մարմնի կշիռը:

Ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Տիեզերական ձգողության շնորհիվ բոլոր մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը։

Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Ուժը, որով Երկիրը դեպի իրեն է ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ։

Առանձգականության ուժ , ուժի չափումը:Նոյեմբերի 13-17.

Դասարանական առաջադրանք

Պատասխանել հարցերի

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:
    Առաձգական ուժ է կոչվում այն ուժը, որը առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և փորձում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափը։
  2. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:
    Մարմինների ձևափոխությունը առաջանում է այն ժամանակ, երբ արտաքինի ազդեցության հետևանքով մարմնի ձևը և չափերը փոխվում են։
  3. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:                                                        Ուժի չափման միավորը կոչվում է Նյուտոն։