Կենսոլորտ և նրա բաղադրիչները

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:                                                                        Ամենամեծը և ամենատարածվածը, որը բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:                                                                  Կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը:
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:                                                                                                                          Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:                                                                                                                                            Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ, օրինակ ՝ թթվածինը:
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:                Դրանցից է, օրինակ ՝ Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով:
  6. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:                                         Իմ դպրոցի միջավայրի պայմանները լավ են: Մեր դպրոցի տարածքում մենք բույսեր ենք տնկել ու դպրոցում էլ բույսեր ունենք ու խնամում ենք այդ բույսերը: Բայց մեր դպրոցի տարածքում շատ աղբ են գցում ու մենք ամեն շաբաթ հավաքում ենք: Մեր դպրոցի տարածքում լինում է, շներ են գալիս, որոնք կեղտոտ են և սոված:
  7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:                                                                              Սևանա լճի բնապահպանական խնդիրն է, որ Սևանա լճի ջուրը սկսել է կեղտոտվել, որին նպաստում են մի քանի գործոններ՝ հանքարդյունաբերություն, կոյուղաջրեր,  ափամերձ անտառների ջրածածկում, ջրի մակարդակի տատանումներ, ձկնապաշարի ոչնչացում: Լճի էկոհամակարգի վերականգման և պահպանման նպատակով ձեռնարկվեցին մի շարք մեծածավալ միջոցառումներ։

Մթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:                                                              Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են:
  2. Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:                                                    Մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրներն են բնական և մարդածին:
  3. Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:                                                                                Մթնոլորտը աղտոտված է ածխաթթու գազով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:
  4. Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:                                        Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է: Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, ո­րոնք չեն աղտոտում մթնոլորտը:
  5. Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։                                  Աղտոտված մթնոլորտը կարող է թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդու­թյուններ, վնասում նյարդային համակարգը:
  6. Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:                                      Մեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող աղբյուրներն են տրանսպորտը:

Կլիմա: Կլիմայի հիմնական տիպերը

Հարցեր և առաջադրանքներ  

  1. Ի՞նչ է կլիման:                                                                                                                            Կլիման վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունն է:
  2. Որո՞նք  են կլիմա ձևավորող հիմնական գործոնները:                                                              Կլիմա ձևավորող հիմնական գործոններն են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
  3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։                                              Մեր բնակավայրում չոր է ու տաք:
  4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:      Կլիմայի հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:    Մեր բնակավայրին բնորոշ է ցամաքային կլիման:
  5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:                                                            Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումները, իսկ ցամաքային կլիմայում տեղումները քիչ են:
  6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:                                          Մուսսոնային կլիմային բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ, իսկ միջերկրածովային կլիմային բնորոշ է մեղմ ու խոնավ ձմեռ, և չոր ու շոգ ամառ:

Եղանակ, դրա տիպերը, եղանակի կանխատեսումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է եղանակը:                                                                                                                           Հաճախ օրվա ընթացքում դուք կարող ենք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը  դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:
  2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:                                                      Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որևէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը:
    Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է:
  3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:                                Եղանակը կանխատեսել՝ նշանակում է նախօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։

Մթնոլորտային տեղումներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:                                                              Ամպերում ջրային գոլորշիները  սառելով խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք  կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:
  2. Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները:                                                                                                                                Մթնոլորտային հեղուկ տեղումներն են անձրևը և ցողը, իսկ մթնոլորտային պինդ տեղումներն են ձյունը, կարկուտը և եղյամը:
  3. Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը:                                                                                Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի: Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °C-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրը  հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:
  4. Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։                                                                                    Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին: Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա:

    Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանը 0 °C-ից ցածր է:

  5. Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում:                     Մեր բնակավայրում շատ դիտվում է անձրևը:

Մթնոլորտի խոնավությունը: Մառախուղ և ամպեր

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլորշիներով հագեցած:                                                          Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակը տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած:
  2. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:                                                                                    Օդի բացարձակ խոնավությունը դեռևս չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից:
  3. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:                                                      Օդի խոնավությունը  առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որը ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
  4. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:                                                                Հարաբերական խոնավությունը չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականը մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում:
  5. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:                                                              Մառախուղն առաջանում է ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է, ջրային գոլորշիները, սառչելով, այլևս չեն կարողանում բարձրանալ և կուտակվում են երկրամերձ շերտում: Ամպերը տարբերակում են ըստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան:
  6. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:                                                                      Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

Քամու բնութագրիչները: Քամու ուժի օգտագործումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:                                                                                              Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը:
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:                            Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:
  3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:                                                      Քամու ուժը կախված է իր արագությունից: Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ:
  4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:                              Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով: Քամու արագությունը չափում են բալերով։
  5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:                                                            Քամու ուժի օգտագործման առա­ջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը հազա­րամյակներ շարունակ օվկիանոսում փո­խադրել է բեռներ ու մարդկանց:

Քամի: Քամու տեսակները

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:                                                                                        Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և  առաջա­նում է քամի:
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:                          Քամու տեսակներն են բրիզները, լեռնահովտային քամիները, մուսսոնները, պասսատները:
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:                                                                      Ի տարբե­րություն բրիզների մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:                                                          Պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը, որովհետև արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր: