Գործնական քերականություն

Շատ ուշադիր կարդա՛, վերհիշի՛ր՝

Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ։

Կարդալուց-վերհիշելուց հետո կատարի՛ր հետևյալ վարժությունները Հայոց լեզու 5 գրքից՝ 217, 222, 225, 228, 229, 230։

Սրտային, վախկոտ, քարոտ, մայրական, երկնքաչափ, երկնքաձև, արևոտ, փայտե, լեռնային, փողոցային, երկաթային, երկաթյա, օդային, ծաղկային, ծաղկե, ոսկե, եղբայրական, արծաթե, ծովային, ամերիկյան, ֆրանսիական, գերմանական:


Գետնի վրայով լայնահուն ու հորդահոս գետեր, կարկաչուն ու արագավազ առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքան տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես կապույտ մշուշի վրա են կախված: Ձգվում է վճիտ լիճը հարյուրավոր կիլոմետրեր,ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը թափանցիկ ու անուշահամ ջուր ունի:Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը հարուստ է լեռնային լճերով: Դրանցից գեղատեսիլը Սևանա լիճն է,որտեղ իշխան ձուկն է բնակվում:Դիլիջանից քիչ հեռու մի սքանչելի լիճ կա: Նա այնքան մաքուր ջուր ունի,որ նրան Պարզ լիճ են կոչում:

Ամենից վատ, շատ գեղեցիկ, առավելագույն, ամենից ազնիվ, ամենահզոր, ամենաահեղ, շատ համեստ, ամենից հին, ամենածանր, ամենից լուրջ, ամենախոշոր:

Սուն ածանցը թիվը կլոր է դարձնում:

Ա բառաշարքի բաղադրյալ թվականները միասին են գրվում, իսկ Բ բառաշարքի բաղադրյալ թվականները առանձին են գրվում:                                                                       

Վաթսունհինգ, քառասունութ, հարյուր յոթ, իննսուներեք, վեց հազար ութսունյոթ, չորս հազար երեք հարյուր քսանմեկ, յոթ հարյուր ութսունվեց:

Գործնական քերականություն

136.Կետերը փոխարինի՛ր ձ, ծ կամ ց տառերով:

Փորջ, հարցում, բարձունք, ուրձ, լացակումաց, ընթերցել, քաղցրություն, լռակյաց, հանդիպակաց, լվացք, գնացք, նստվածք, նրբանցք:

139. Կետերը փոխարինի´ր ղ կամ խ տառերով:

Խրոխտ, թուղթ, խեղդել, ծախսել, կմախք, աղբյուր, պղտոր, դժոխք, դրախտ, զմրուխտյա, եղբայր, անվախճան, ողկույզ, մղկտալ, տախտակ, թախտ, աղտոտել:

144. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ) Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ) Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ) Փոշիով ու աղտ էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ) Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ) Քո արած ուխտ թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

145. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ ընդհատիր:

Մինչև ե՞րբ պիտի գաղտնի պահես:

Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ ավարտվեց:

Օդանավի ցած գալը ոչ ոք չնկատեց:

Երեխայի նման զվարթ էին ու լիաթոք ծիծաղում: Եղնիկի հորթը մորն էր փնտրում:

147. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ և բառարանով ստուգի՛ր ճի՞շտ ես գրել:

Վերևում՝ համարյա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները: Նրանք լեռների բարձրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեջ, ցնծության թիթեռն իրենց վրա, կմկմալով իջան ցած: Լեռն ի վար, ծառերի կողքերով, թփերի արանքներով, զարմանազան խատուտիկ խճաքարերի վրայով գալիս էին կաթիլները: -Ինչքա՜ն քաղցր եք,- ասում էին նրանց մամուռները:

Գործնական քերականություն

134

Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ, ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային, փարթամ:

137

Կար-չկար մի անտառ կար: Այնտեղ կար նախշուն թխկի, կխտար էր վազում: Այդ անտառում մի ճեղք կար, այդ ճեղքում կար զմրուխտ, բայց շատ դժվար էր այն ստանալ, որովհետև այնտեղ կային շատ վտանգավոր կենդանիներ: Նախկինում գնացել են շատ մարդիկ, բայց հետ չեն վերադարձել: Մեկ մարդ ուզեց իր բախտը փորձել և գնաց այնտեղ: Նա շատ զգույժ և շատ ուշադիր էր և կենդանիները իր մասին չէին իմացել: Նա երկար քայլեց և տեսավ դուռ: Նա կողպեքը բացեց և այնտեղ գտնվում էր զմրուխտը: Նա վերցրեց և ինչպես եկավ, այնպես էլ վերադարձավ:

138

Ամեն մի մարդ իր գաղտնիքը ունի:

Սանդուղքների վրայով քայլելիս պետք է ուշադիր լինել:

Թշնամին դուռը ճեղքում է:

Մարդիկ խախտել են կանոնները:

Վախկոտ մարդիկ համարձակության չեն դիմում:

Ուսուցիչները տախտակի վրա գրում են առաջադրանքներ:

Ես և իմ եղբայրը միասին խաղում ենք:

Գործնական քերականություն

Գրի՛ր վարժությունները։

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝ լեռն — լեռնցի:

Երևան – երևանցի, քաղաք – քաղաքացի, Վան – վանեցի, Մուշ – մուշեցի , Աշտարակ – աշտարակցի, Արտաշատ – արտաշատցի, Դվին – դվինցի, Կարս – կարսեցի, Գյումրի – գյումրեցի, Լոռի – լոռեցի, Ամերիկա – ամերիկացի, Նյու-Յորք – նյու-յորքցի, Լոնդոն – լոնդոնցի, սար – սարցի, գյուղ – գյուղացի:

116. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Օրինակ՝ միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:

Վիպագիր – վեպ գրող, մեծագլուխ – մեծ գլուխ ունեցող, սրընթաց – սուր ընթացող, երկերեսանի – երկու երես ունեցող, զբոսայգի – զբոսնելու այգի, սրամիտ – սուր միտք ունեցող, հեռուստացույց – հեռու ցույց տվող, պահարան – պահելու տեղ, հայաստանցի – հայաստանից մարդ:

127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիսաեփ, վրաերթ:

հայելի

Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

ինքնաեռ

129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

չէ, չէի, չէր, չէին, էլեկտրաէներգիա, մանրէ, վայրէջք, երևէջ:

Պետք չէ վատ պահել դպրոցում:

Ես չէի կարծում, որ այսօր անձրև կգա:

Արամը չէր մտածում, որ կուշանա դպրոց:

Երեխաները չէին ուզում քնել:

Էլեկրաէներգիան շատ կարևոր բան է մարդկանց համար:

Մանրէները կարող են լինել շատ վտանգավոր:

Ինքնաթիռը ժամանակին վայրէջք կատարեց:

130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

տնօրեն, անօգնական, այսօր, տարօրինակ, անօգուտ, ականջօղ, շուրջօրյա:

Մեր դպրոցի տնօրենը շատ բարի է:

Անօգնական մարդիկ միշտ պատժվում են:

Այսօր արևոտ եղանակ էր:

Մարդիկ լինում են տարօրինակ:

Պարզվեց, որ վարդանը ամբողջ ամիս անօգուտ աշխատանք արեց:

Աղջիկները շատ են սիրում ականջօղ հագնել:

Դեղատունը աշխատում է շուրջօրյա:

132. Կետերը փոխարինի´ր բ,պ կամ փ տառերով (հարկ եղած դեպքում դիմի´ր ուղղագրական բառարանին):

Նուրբ, սրբել, դարբին, խաբել, թպրտալ, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամփորդ, դարպաս, ճանապարհ, աղբանոց, իբրև, եղբայր:

133. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (հարկ եղած դեպքում դի´միր ուղղագրական բառարանին):

Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, օգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարկաբեկել, գրկել, ձագուկ:

Գործնական քերականություն

ա) աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, գետակ, նավակ, դռնակ, թռչնակ, խոզուկ,  գառնուկ:

բ) հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ, որդյակ, տաքուկ, հարսիկ:

Իրերի դեպքում իկ ածանցը փոքրացնում է իրը, իսկ մարդկանց դեպքում նրբացնում: Ուկ ածանցը փոքրացնում է կենդանուն, իսկ ակ ածանցը փոքրացնում է իրերը և կենդանուն:

մկնիկ – մկն (մուկն) – իկ:

մայրիկ – մայր – իկ:

շնիկ – շն (շուն) – իկ:

փիսիկ – փիս (փիսո) – իկ:

փոքրիկ – փոքր – իկ:

սիրունիկ – սիրուն – իկ:

կողիկ – կող – իկ:

թիթեռնիկ – թիթեռն (թիթեռ) – իկ:

ծիտիկ – ծիտ – իկ:

քթիկ – քթ (քիթ) – իկ:

տոտիկ – տոտ – իկ:

մատիկ – մատ – իկ:

գնդակ – գնդ (գունդ) – ակ:

գետակ – գետ – ակ:

առվակ – առվ (առու) – ակ:

որդյակ – որդյ (որդի) – ակ:

պատանյակ – պատանյ (պատանի) – ակ:

թիակ – թի – ակ:

բլրակ – բլր (բլուր) – ակ:

վարդակ – վարդ – ակ:

սոխակ – սոխ – ակ:

գայլուկ – գայլ – ուկ:

գառնուկ – գառն (գառ) – ուկ:

ձագուկ – ձագ – ուկ:

ձիուկ – ձի – ուկ:

մարդուկ – մարդ – ուկ:

պոչուկ – պոչ – ուկ:

1.Փոքր բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

2. Փոքրիկ բլուրն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

1. Փոքրիկ ձուկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

2. Փոքր ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

1. Քաղաքի ծայրին ՝ մի փոքր տնակում, ապրում էր կախարդը:

2. Քաղաքի ծայրին ՝ փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:

1. Մի փոքր առվակ իջնում էր սարն ի վար:

2. Փոքրիկ առվակը իջնում էր սարն ի վար:

1. Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձի:

2. Անտառից դուրս եկավ պստլիկ ձիուկը:

1. Հավն ածեց մի փոքր ձվիկ:

2. Հավն ածեց մի փոքրիկ ձու:

1. Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպերը:

2. Քամին քշում էր կտոր-կտոր ամպիկները:

Գործնական քերականություն

Կատարի՛ր առաջադրանքները (Գործնական քերականություն):

1. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Օրինակ՝
հույն — Հունաստան:

Հիվանդ – հիվանդանոց, ծաղիկ – ծաղկանոց, մուկ – մկստան, հայ – Հայաստան, նիստ – նստարան, այբուբեն – այբենարան, դաս – դասարան, դպիր – դպրոց, դարբին – դարբնոց, հյուր – հյուրանոց, զոր(ք) – զորանոց, ռուս – Ռուսաստան, գործ – գործարան, բրուտ – բրուտանոց, կույս – կուսանոց, ուզբեկ – Ուզբեկստան, հնդիկ – Հնդկաստան, թուփ – թփուտ, ծիրանի – ծիրանանոց:

2. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար,  ջրանկար, ծովահարս բ) ժանգապատ, արծաթագույն, ժանգագույն, արծաթապատ
գ) հողմածին, ջրաղաց,  հողմաղաց, ջրածին դ) զորագունդ, երկրամաս: զորամաս, երկրագունդ

3. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր – ձեռ(ձեռք) + ա + գիր: , գեղանկար – գեղ(գեղեցիկ) + ա + նկար:, շրջագգեստ – շրջ(շուրջ) + ա + զգեստ:, սիրահոժար – սիր(սեր) + ա + հոժար:, դեղնակտուց – դեղն(դեղին) + ա + կտուց:, հոդակապ – հոդ(հոդ) + ա + կապ:

4. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նայն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին: առևտուր
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու: ձեռնտու

5. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

Գործնական քերականություն

85. Պարզ և բաղադրյալ  բառերը տեղադրի´ր տրված նախադասությունների մեջ և նախադասությունները  լրացո´ւ:

Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, պարզ բառեր են. օրինակ՝ ծով, նկար, ոսկի, վարդ:

Այն բառերը, որոնք  հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի, բաղադրյալ բառեր են. օրինակ՝  հեռախոս — հեռ + ա + խոս, բարկություն — բարկ + ություն, բարություն – բարի + ություն, իրականություն – իրական + ություն:

86. Տրված բառերի րնդհանուր մասերը գտի՛րդրանց  ուղիղ  ձևերը գրի´ր և տրված բառերը  բացատրի´ր:

Օրինակ՝

բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: — Բարի:

Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող:

Բարեկամ — բարին կամեցող:

Բարեսեր — բարին (բարի բան) սիրող:

Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:

ա) Կտցաձև – Կտուցի ձև ունեցող, կտցահարել – կտուցով խփել, կտցաչափ – կտուցի չափ: – կտուց

բ) Ուղղագրություն – տվյալ լեզվի գրության կանոնների ամբողջությունը, ուղղագիծ – ուղիղ գիծ, ուղղամիտ – արդարամիտ, արդարացի, ուղղություն – այն կետը՝ կողմը, դեպի որն ուղղված է գործողությունը՝ շարժումը ևն: – ուղեգիր

գ) Ուղեկից – մեկի ուղևորության ընկեր, ուղևոր – փոխադրամիջոցներով ճամփորդություն կատարող մարդ, փոխադրամիջոցով որևէ տեղ գնացող մարդ, ուղեմոլոր – ուղուց՝ ճանապարհից շեղված, ճանապարհը կորցրած, ուղևորվել – մեկնել, ճանապարհ ընկնել: – ուղի

87. Պարզի´րթե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմվածԱյդ բառախմբերը լրացրո´ւ:

Ա. Ջրառատ, ջրային, ջրկիր, ջրվեժ, հողագործ, հողեղեն, հողոտ, անհող, հողառատ, հողային:

Բ. Ջուր, հող, կաթ, ոսկի:

89. Բառերը բաղադրիչների բաժանի՛րԱրմատներն ինչո՞վ են միանում:
Մարդամոտ, լուսամուտ, ծնողասեր, գորգագործ, փառատոն:

Մարդամոտ – մարդ + ա + մոտ,  լուսամուտ – լույս + ա + մուտ, ծնողասեր – ծնող + ա + սեր, գորգագործ – գորգ + ա + գործ, փառատոն – փառ + ա + տոն:

Արմատները միանում են ա տառով:

90. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Սառն (սառ), միտ (մտ), մուր (մր):

Սառած, սառցե, միտակ, մտածել, մրիկ, մրաբիծ:

91. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւԱրմատներն ընդգծիր:

Օրինակ՝

մայրություն — մայր + ություն

անամոթ — ան + ամոթ:

Ամպոտ – ամպ + ոտ, քարոտ – քար + ոտ, օդային – օդ + ային, անշնորհք – ան + շնորհք, դժգոհ – դժ + գոհ, հեռավոր – հեռու + ավոր, բարություն – բարի + ություն, գրավոր – գիր + ավոր, անորոշ – ան + որոշ, տհաճ – տ + հաճելի:

92. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի):

Ա.Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:

Բ.Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

Թթենի, կարմրավուն, փշոտ, ոսկեղեն, ոսկյա, գունավոր, կաթնեղեն, կաթնոտ, խորհրդարան:

Գործնական քերականություն

81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա և Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:

Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:

Այս խմբերի տարբերությունը այն է, որ մեկ խմբում բառերը պարզ են, իսկ մյուս խմբում բառերը բարդ և ածանցավոր են:

82. Տրված բառերը բաժանի´ր երկու խմբի (տե´ս  81-րդ վարժությունը):
Ուրախություն, նկար, գլուխ, փետրագնդակ, հինգ, ուրախ, նորություն, փետուր, շյուղ, երկմտություն,շաբաթական, գրպան, քաղաք, օրացույց, գլխակորույս, անուն:

Ա. նկար, գլուխ, հինգ, ուրախ, փետուր, շյուղ, գրպան, քաղաք, անուն:

Բ. Ուրախություն, փետրագնդակ, նորություն, երկմտություն, շաբաթական, օրացույց, գլխակորույս:

Գործնական քերականություն

Հայոց լեզու 5″  գրքից կատարի՛ր 77, 78, 79, 80 առաջադրանքները։

77.

Մորաքույր, դարպասապահ, ժամացույց, ջրաման, գաղտնապահ, նավավար, ծաղկաթերթ, արագավազ, ամենամեծ, անպոչ, անուշահամ, քարաշեն, բժշկուհի, բալենի:

78.

Բարեսիրտ, անխիղճ, բարձրաձայն, ժպտերես, գանձարան, կապուտաչյա, արքայորդի, Հունաստան, քուռակ, ծաղկազարդ, քաղաքացի, Հայաստան:

79.

ավետաբեր, արագընթաց, բաժակաճառ, վիպասան, բառարանագիր, արտասահմանցի, բուսաբանություն:

80.

հակ (հականուն) + ա + նիշ = հականիշ:

բանջար (բանջարեղեն) + անոց = բանջարանոց:

աշակերտ – չի բաժանվում:

աշակերտ + ական = աշակերտական:

տարր + ական = բանջարանոց:

գլխ (գլուխ) + ավոր = գլխավոր:

կարմիր – չի բաժանվում:

դաշտ + ա + մուկ = դաշտամուկ:

հյուր – չի բաժանվում:

հարստ (հարուստ) + ություն = հարստություն:

կեր + առատ = կերառատ:

վտանգ – չի բաժանվում:

Գործնական քերականություն

Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար (Գործնական քերականություն) 

Ուշադիր կարդա՛։

Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցող բառերը:

Հոմանիշ են մոտ իմաստ ունեցող բառերը:

Հականիշ են իմաստով հակառակ բառերը:

Համանուն են գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը:

Դարձվածքները բառակապակցություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չեն գործածվում:

Իսկ հիմա կատարի՛ր առաջադրանքները։

1.Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր) ինչե՞ր

Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր) ի՞նչ

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր) ինչե՞ր

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը) ի՞նչը

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր) ի՞նչ

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր) ինչե՞ր

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)  ի՞նչ աներ

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր) ո՞վ

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր) ովքե՞ր

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ) ի՞նչ

Տղան փետուրնևրից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ) ինչե՞ր

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)  ի՞նչ աներ

2. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի:

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա: մեկից ավելի

Որջից դուրս եկողը ձագ էր: մեկ

Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում: մեկ

Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք: մեկից ավելի

Երկնքում նորից թռչուններ երևացին: մեկից ավելի

Վանդակի թռչունն էր դուրս եկել: մեկ

Հատիկը հավաքողները մրջյուններ են: մեկից ավելի

Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր: մեկ

Գոռացողը պահակն էր: մեկ

Պահակներ կարգեք, որ ապահով լինեք: մեկից ավելի

3.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

Ծառերին արթնացնողը քամին էր (քամին էր, քամիներ):

Այդ օրվանից հետո շատ քամիներ (քամին էր, քամիներ) են փչել:

Տարբեր պարեր (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:

Դա չտեսնված մի պար էր (պարեր, պար էր):

Պարտեզի բոլոր ծաղիկները սպիտակ են (սպիտակ են, սպիտակեն):

Եթե բոլոր ծաղիկները միանգամից սպիտակեն (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:

Թող հենց հիմա աչքերը փակեն (փակ են, փակեն) ու քնեն:

Բոլոր դռները փակ են (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:

Անծանոթ համ էր (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:

Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր համեր (համ էր, համեր) ունեն:

4. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բառերով:

Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս:  խաբել

Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու: վախենալ

Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել: զարմանալ

Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի: փոքր

Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը: հոգնած

5.Փորձի´ր բացատրել, թե ինչո՞ւ են ընդգծված արտահայտությունները կոչվում «դարձվածքներ», եթե դարձված նշանակում Է «շրջված», «փոխված»:                          Փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները կոչվում են դարձվածքներ:              

6. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:

Օրինակ՝

ջրից չոր դուրս գալ — փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ, հոգին առնել, գլուխը կորցնել, արևը խավարել, հալից ընկնել, սիրտը վկայել, երես ղարձնել, սիրտ անել, բկին չոքել:

Սիրտ տալ – ոգևորել, հոգին առնել – սպանել, գլուխը կորցնել – շփոթվել, արևը խավարել – մահանալ , հալից ընկնել – հյուծվել, սիրտը վկայել –  նախազգացում ունենալ, երես դարձնել – հրաժարվել, սիրտ անել – խիզախել, բկին չոքել – ստիպել:

7. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշված են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր

ա) ուղիղ իմաստով,

բ) որպես դարձվածք:

Օրինակ՝

1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:

2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:

Երբ ես գնում էի դուրս, աչքս ընկավ փողերի վրա:                                                                   Ես աչքի ընկա դասի ժամանակ:                                                                                                 Իմ փոքր եղբայրը ձեռքս քաշեց:                                                                                                 Ես ձեռքս քաշեցի քաղցր ուտելուց:                                                                                           Ցուրտ եղանակին պետք է գլուխը տաք պահել:                                                                       Մաթեմատիկայի ժամին Նարեկը գլուխ էր պահում:                                                               Իմ ընկերուհին պատահական կանգնել է իմ ոտքի վրա:                                                         Արեգը ոտքի վրա կերավ և գնաց դաս անելու:                                                                         Խաղի ժամանակ մենք պարանը ծայրից ծայր հասցրեցինք:                                                   Ծայրից ծայր հասցրեցի ժամանակին դասերս սովորել:                                                           Ձմռան սկզբին հաշված օրեր են մնացել:                                                                                   Շունը շատ ծեր էր և նրա օրերը հաշված են: