Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝
- Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս անպայման նշի՛ր բաժինը:
- Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը): Ես կարդացել եմ «Փոքրիկ արքայադուստրը», հեղինակը Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ:
- Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Ինձ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը այն հատվածն է, երբ աղջիկը ասում է, որ Էմիլին իր տիկնիկն է, որը դեռ իրենը չէ, որ իր հայրը դեռ նոր է առնելու և Էմիլին կլինի իր ընկերը:
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Սառան բարի, խելացի, սև կարճ գանգուր մազերով, մոխրագույն կանաչ աչքերով, նիհար աղջիկ էր: Կապիտան Քրուն հոգատար, բարի հայր էր: Օրիորդ Մինչինը չոր ու ինքնահավան կին էր: Էրմենգարդ Սենթ Ջոնը գիրուկ, ցորնագույն մազերով աղջիկ էր:
- Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Իմ կարծիքով այս գիրքը մի քիչ տխուր գիրք է, որովհետև Սառան դիմացել է իր կյանքի փորձանքներին, և վերջում նա նորից հարուստ դարձավ:
- Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով: