Ձմեռային ճամբարի ամփոփում

Բարև ձեզ, ես կներկայացնեմ ձմեռային ճամբարի ամփոփումը։ Սա ձմեռային ճամբարի առաջին շաբաթն էր: Սա ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթն էր: Սա ձմեռային ճամբարի երրորդ շաբաթն էր:

Ձմեռային ճամբարի երրորդ շաբաթվա ամփոփում

Բարև ձեզ, ես կներկայացնեմ ձմեռային ճամբարի երրորդ շաբաթվա ամփոփումը: Սա ձմեռային ճամբարի տասնմեկերորդ օրն էր: Սա ձմեռային ճամբարի տասներկուերորդ օրն էր: Սա ձմեռային ճամբարի տասներեքերորդ օրն էր: Սա ձմեռային ճամբարի տասնչորսերորդ օրն էր: Սա ձմեռային ճամբարի տասնհինգերորդ օրն էր:

Ձմեռային ճամբարի տասնհինգերորդ օրը

Այսօր ձմեռային ճամբարի տասնհինգերորդ օրն էր: Այսօր մենք գնացել էինք ճամփորդության դեպի Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան: Լուսիկ Ագուլեցին ծնվել էր Վերին Ագուլիսում `   Իջևանի գյուղում, որը հիմա գտնվում է Ադրբեջանի  կազմում։ Լուսիկ Ագուլեցին եղել էր նկարչուհի և ազգագրագետ: Նա ամբողջ կյանքը հագնում էր հայկական տարազներ ու կարում տարազներ։ Նա տարբեր պետություններից հավագում էր գոտիներ, զարդեր, սրբապատկերներ և այլ բաներ։ Այնտեղ կային տարբեր բարի և չար կերպարներ, օրինակ Աշորա աստվածուհին, կաղանդ պապան, բայց կանաչ գույնի շորերով և այլ բարի կերպարներ։ Չար կերպարներից են գրողը և իր օգնական մի աչքանին և այլ կերպարներ։ Ու մենք տեսել ենք տարբեր տոների ծառեր, հարսանիքի ծառ, զատիկի ծառ և այլ ծառեր։ Այսօր շատ հետաքրքիր ճամփորդություն  ունեցանք։

Ձմեռային ճամբարի տասնչորսերորդ օրը

Այսօր ձմեռային ճամբարի տասնչորսերորդ օրն էր: Մենք պատրաստել էինք փոխինձ ու  փոխինձի հետ թեյ էինք խմում: Հետո մենք գնացինք մարմնամարզության հայրենագետների ջոկատի հետ: Վերջում մենք միասին քննարկում էինք, թե ինչ ենք արել այսօր ու լրտես էինք խաղում:

Ձմեռային ճամբարի տասներեքերորդ օրը

Այսօր ձմեռային ճամբարի տասներեքերորդ օրն էր: Մենք քննարկում էինք, թե ինչ ենք բերելու վաղը փոխինձ պատրաստելու համար: Հետո մենք խաղում էինք լրտես: Լրտեսից հետո մենք խաղում էինք լեզվական խաղեր ՝ վերջին տառով բառ և գուշակիր առածներ ասածվածքները նկարներով: Վերջում մենք դիտում էինք <<Պինգվինաշեն>> ֆիլմը:

Ձմեռային ճամբարի տասներկուերորդ օրը

Այսօր ձմեռային ճամբարի տասներկուերորդ օրն էր: Մենք խաղում էինք խաղեր և ֆիլմեր նայում: Հետո մենք գնացինք ընկեր Հասմիկի մոտ <<Սովորող սովորեցնող>> նախագիծը իրականացնելու համար, մենք երրորդ դասարանի երեխաներին սովորեցնում էինք ազգային պարեր: Պարերից հետո մենք խաղում էինք լրտես: Վերջում մենք գնացել էինք հեծանվային ստուգատեսի հեծանիվ քշելու:

Ձմեռային ճամբարի տասնմեկերորդ օրը

Այսօր ձմեռային ճամբարի տասնմեկերորդ օրն էր: Մենք քննարկում էինք թե ինչ ենք անելու այս շաբաթ: Քննարկումից հետո մենք կարդում էինք Վիլյամ Սարոյանի առակները: Կարդալուց հետո մենք խաղում էինք լրտես: Հետո մենք բաժանվեցինք խմբերի, մեկ խումբը ֆիլմեր էին նայում, մյուս խումբը խաղեր էին խաղում: Խաղեր խաղալուց հետո մեզ մոտ եկավ քոլեջի սովորող ՝ Միքայելը և նա ցույց էր տալիս, թե ինչպես օգտվել Capcut ծրագրով: Capcut ծրագիրը մոնտաժի ծրագիր է, որով կարելի է տեսանյութ պատրաստել տարբեր նկարներից, տեսանյութին երգ ավելացնել և այլ բաներ:

Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Բարև ձեզ, ես կներկայացնեմ ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփումը: Սա ձմեռային ճամբարի վեցերորդ օրն էր: Սա ձմեռային ճամբարի յոթերորդ օրն էր: Սա ձմեռային ճամբարի ութերորդ օրն էր: Սա ձմեռային ճամբարի իններորդ օրն էր: Սա ձմեռային ճամբարի տասերորդ օրն էր:

Ձմեռային ճամբարի տասերորդ օրը

Այսօր ձմեռային ճամբարի տասերորդ օրն էր: Մենք քննարկում էինք, թե ինչ ենք անելու այսօր: Հետո մենք հարավային, արևելյան և արևմտյան դպրոցի ճամբարականների հետ բաժանվել ենք չորս խմբի ու առաջադրանքներ լուծում ու ճիշտ գրված պատասխանի համար միավորներ ստանում: Հետո մենք գնացինք մայր դպրոց մարմնամարզության ՝ ֆուտբոլ խաղալու: Վերջում մենք գրում էինք շաբաթվա ամփոփումը ու ես մասնակցեցի Հյուսիսափայլ TV – ին:

Ձմեռային ճամբարի իններորդ օրը

Այսօր ձմեռային ճամբարի իններորդ օրն էր: Մենք հայրենագետների ջոկատի հետ խաղում էինք ազգագրական, մրցակցական խաղեր: Հետո մենք ազգագրական փառատոնի շրջանում պատրաստեցինք ծիսական հալվա: Երբ մենք վերջացրեցինք պատրաստել հալվա, մենք թեյ էինք խմում ու հալվա էինք ուտում: