Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում-Հայրենագիտություն

Բարև ձեզ, ես կներկայացնեմ ուսումնական 3-րդ շրջանի ամփոփումը հայրենագիտություն առարկայից: Սա իմ հայրենագիտության բաժինն է: Մենք անցել էինք Մովսես Խորենացու առասպելների մասին՝ Վահագն Վիշապաքաղ, Արա Գեղեցիկ և Շամիրամ ,Արտաշես և Սաթենիկ: Մենք անցել էինք Լոռու մարզի, Արագածոտնի մարզի և Վայոց ձորի մասին: Մենք անցել էինք Ուրարտու.Վանի թագավորության մասին: Մենք անցել էինք հայկական թագավորությունների մասին ՝ Արտաշեսյան արքայատոհմը, Արշակունիների արքայատոհմը: Գարնանային արձակուրդին մենք ունեինք Ուսումնական գարուն 2023 նախագիծը: Զատիկին մենք ունեինք Զատկածես ընտանիքում նախագիծը: Մենք գրում էինք Արագածոտնի տեսարժան վայրերի մասին: Այս տարին շատ հետաքրքիր էր: Իմ սիրելի թեման Ուրարտու. Վանի թագավորությունն է:

Արագածոտնի տեսարժան վայրերը

Համացանցի օգնությամբ տեղեկություններ հավաքիր Արագածոտնի մարզի տեսարժան վայրերի մասին։

                      Ամբերդ

Ամբերդ ամրոցը գտնվում է կառուցվել Արագած լեռան հարավային լանջին: Ամբերդը կառուցվել էր 11-13-րդ դարում: 11-րդ դարի 70-ական թվականներին Ամբերդը գրավեցին սելջուկ-թուրքերը և այն դարձրեցին զորակայան։ 1196 թվականին Զաքարե և Իվանե Զաքարյանները, ջախջախելով Գանձակի ամիրայության ռազմական ուժերը, ազատում են Ամբերդը և հանձնում զորավարներից մեկին ՝Վաչե Վաչուտյանին, որն այն դարձնում է իր իշխանանիստը։ Ամբերդը առաջ կոչվել էր Անբերդ, Հանբերդ, Համբերդ, Ղըզղալա անուններով: Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ: Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ:

                       Աղջկա ամրոց         

Աղջկա ամրոցը գտնվում է Կոշ գյուղից, հյուսիս բլրի գագաթին, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով: Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։ Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է խաչքար-հուշարձան 1195 թվականին բարձրությունը 6,8 մ։

                      Դաշտադեմ

Դաշտադեմը գտնվում է Դաշտադեմ գյուղում ՝ նրա հարավային եզրին։ Ամրոցից դուրս՝ հարավային կողմում, տարածվում է միջնադարյան գյուղատեղին՝ բնակելի և արտադրական համալիրներով, գերեզմանոցներով և առանձին կանգնեցված խաչքարերով։  Բաղկացած է միջնադարյան դղյակից, որն իր հերթին, պարփակված է 19-րդ դարի սկզբին կառուցված արտաքին մեծ պարսպով։

Արշակունիների արքայատոհմ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ կարևոր քայլեր կատարեց Արշակ II­ը երկրի կյանքը կարգավորելու և պետությունը ամրապնդելու համար։                                                                                        Նա ամրապնդում է երկրի իշխանությունը։
2. Ո՞վ դարձավ Հայոց կաթողիկոս այդ ժամանակ։                                                                  Այդ ժամանակ Հայոց կաթողիկոս դարձավ Ներսես Մեծը:
3. Մի անգամ էլ կարդացե՛ք Արշակի ու Շապուհի մասին պատմությունը։ Դրանով ի՞նչ է ցանկանում ասել մեզ պատմիչը։                                                                                                Փավստոս Բուզանդը ուզում է ասել, որ յուրաքաչյուր հային հայկական հողը և ջուրը ուժ է տալիս:
4. Ինչո՞ւ Հռոմեական կայսրությունը Պապ թագավորի նկատմամբ թշնամական դիրք բռնեց, ինչո՞վ ավարտվեց դա։                                                                                        Հռոմեական կայսրությանը չէին դուր գալիս Պապի քայլերը և ձգտում էր ամեն կերպ Պապին զրկել գահից։ 374 թվականին Հայաստանում հռոմեական զորքերի զորա վարը, որ կեղծավորաբար բարեկամ էր ձևանում, խնջույքի է հրավիրում Պապին և սպանում նրան:

Զատկածես ընտանիքում

Տեղեկություններ հավաքիր ձվախաղերի զատկական-ընտանեկան ավանդույթների մասին:                                                                                                                                          Ձվախաղեր շատ կան, օրինակ ՝ Ձուկոտրոցի, Ձուպտտոցի և այլ խաղեր: Ձուկոտրոցի խաղում են երկու հոգով: Առաջին խաղացող պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Որից հետո նույնն են անում, բայց ձվի բութ քթերով: Ձուպտտոցի խաղալու ժամանակ պտտում են ձվերը: Ում ձուն երկար պտտվեց, այդ ձուն համարվում է հաղթողը: Ձութաքցնոցի խաղալուց մեկը պետք է թաքցնի զատկական ձվերը խոտերի մեջ, մյուս մասնակիցները պետք է փորձեն գտնեն թաքցրած ձվերը։ Ով կգտնի, նա՝ կհաղթի։

Արշակունիների արքայատոհմ

Հարցեր և առաջադրանքներ

1. Արշակունյաց արքայատոհմի ի՞նչ նշանավոր ներկայացուցիչների գիտեք։                        Արշակունյաց արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից էին Տրդատ I – ը, Վաղարշակը, Տրդատ III Մեծը, Արշակ II – ը, Պապը, Վռամշապուհը և ուրիշները։
2․Ե՞րբ է կառավարել այդ արքայատոհմը Հայաստանում։                                                        Արշակունյաց արքայատոհմը կառավարել է Հայաստանում 66 թվականից:
3. Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք` կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։                                                                                                                  Օրինակ Գառնիի հեթանոսական տաճարը, Խոսրովի անտառը և այլ տեղանուններ:
4. Ո՞ր երկրում դաստիարակվեց Տրդատ Մեծը։                                                                        Տրդատ Մեծը դաստիարակվեց Հռոմում:
5․Ի՞նչ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ նրա կառավարման օրոք, 4­-րդ դարի սկզբին։                                                                                                                                        Տրդատ Մեծի կառավարման օրոք 301 թվականին Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։
6. Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։ Հայոց ո՞ր մայրաքաղաքն է նա հիմնադրել։                                                                                                                                  Խոսրով Կոտակը հիմնել Խոսրովի անտառը: Խոսրով Կոտակը հիմնադրել է Դվին մայրաքաղաքը:

Ուսումնական գարուն 2023

Նախագիծը կարող ես իրականացնել երկու տարբերակով՝

  • Պատումի ձևով՝ (տեղեկություններ անվան ծագման, գտնվելու վայրի մասին)՝ անպայման արածդ լուսանկարներով:                                                                                        Օղակաձև այգին կոչվում է օղակաձև, որովհետև այդ այգին օղակի ձև ունի: Օղակաձև այգին սկսվում է «Մոսկվա» կինոթատրոնի դիմացից, եզերվելով Խանջյան և Երվանդ Քոչարի փողոցներով, և ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ։                   

Արտաշեսյան արքայատոհմ

  • Ո՞ր թվականներին է հիմնադրվել Արտաշեսյան արքայատոհմը։                                          Արտաշեսյան արքայատոհմը հիմնադրվել է մ․թ․ա․ 189- մ․թ․ա. 1 թվականներին:
  • Ո՞վ էր Արտաշեսյան արքայատոհմի առաջին արքան և ո՞ր թվականներին է թագավորել։    Առաջին արքան Արտաշես Ա Բարեպաշտն էր,թագավորել էր  մ.թ.ա. 189 – թվականից:
  • Ո՞ր թագավորի օրոք Մեծ Հայքի պետությունը հասավ իր հզորացման գագաթնակետին։    Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։
  • Ո՞ր թվականներին է թագավորել Տիգրան Բ Մեծը։                                                                  Տիգրան Բ Մեծը թագավորել էր մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։
  • Համացանցի օգնությամբ այլ տեղեկություններ հավաքիր Տիգրան Բ Մեծի մասին։            Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատականորեն խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում․ զարկ է տրվում տնտեսությանը, մշակույթին և քաղաքաշինությանը։

Երևանի պատմության թանգարանի մասին

Երևանի պատմության թանգարանը հիմնվել է 1931 թվականին, ներկայում Անդրեյ Սախարովի անվան հրապարակում գտնվող Հրշեջ կամավոր ընկերության շենքում զբաղեցնելով՝ երկու սենյակ։ Տարիներ անց ավելացող առարկաները պետք է տեղափոխվեին, 1934 թ. Երևան քաղաքի խորհրդի նախագահությունը որոշում է կայացնում Կոմունալ թանգարանը տեղափոխելու վերաբերյալ: Նոր շենքի որոնումների արդյունքում, 1936 թվականին թանգարանը տեղափոխվում է 17-րդ դարի հուշարձան շենք՝  իրանական Կապույտ Մզկիթ, որը ճանապարհորդների  հիշատակություններում հայտնի էր Երկնքի մզկիթ անվամբ։ Նույն թվականին, երբ առկա էր 1480 ցուցանմուշ, Կոմունալ թանգարանը վերանվանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի։

Երևանի պատմության թանգարան 1.jpg

Սև բերդ

Սև բերդը կառուցվել է 1834 թվականին։ Բերդի համար ստորգետնյա ճանապարհներ կան, որոնք տանում էին դեպի Կարմիր բերդը և դեպի ներկայիս Մայր Հայաստանի հուշարձանը։ Սև բերդը ներառված է Գյումրիի պատմության և մշակույթի արձանների շարքում: Սկզբում այն եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է որպես զինվորական բանտ։ Սև բերդի շրջանում իրակացնվել են տարբեր պեղումներ և ուսումասիրություններ, որոնց արդյունքում պարզել են, որ Սև բերդը Գյումրի քաղաքի ամենահնագույն բնակելի հատվածն է եղել: Առաջին ուսումնասիրությունները կատարվել են 19 դարի երկրորդ կեսին։ Պեղումների արդյունքում հայտնաբերել են փոքր բնակավայր սրբատեղիով, փոքր արձան, ցլիկ, անտիկ ժամանակաշրջանի դամբարանադաշտ։ Բակի ներսում գտել են Ք․ա 6-8 դարերի վաղեմության դամբարաններ, իսկ բերդի տարածքում հարուստ մշակութային ժառանգություն կա՝ վերաբերվող սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից մինչև երկաթի դարաշրջան։

Սև բերդ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Չերքեզի ձոր

Չերքեզի ձորը գտնվում է ռուսական պատմական Կարմիր բերդի հարևանությամբ: Գյումրեցիների համար եղել էր հանգստի սիրելի վայր, բայց երկրաշարժից հետո այն մոռացել են: Երկրաշարժից տասը տարի հետո 1999 թվականին, ճարտարապետ Հմայակ Գևորգյանը ստեղծեց «Չերքեզի ձոր» ընկերությունը, հույս ունենալով վերականգնել ձորի երբեմնի համբավը: Չերքեզի ձորում կառուցվել են ավազաններ, և ձորում հոսող աղբյուրների սառը ջուրը օգտագործել են և հիմնվել է ձկնաբուծարան։ «Չերքեզի» ձորի տեղանվան վերաբերյալ երկու պատմական կարծիք կա։ «Չերքեզի ձոր» անվանումը կապում են Արևելյան Հայաստանի Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու իրադարձությունների հետ։ Ռուսական կայսրությունում չերքեզները պայքարել են ռուսական պետության դեմ անկախություն ձեռք բերելու համար, Օսմանյան կայսրություն գաղթելու նպատակով, վրաններ են խփել այս ձորում մինչև իրենց կազմակերպված տեղափոխումը։ Մյուս վարկածի համաձայն ռուսական երկու գնդերից մեկը, որ մասնակցել է 1826-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմին, կոչվել է չերքեզական։

ՉԵՐՔԵԶԻ ՁՈՐ ռեստորան-ձկնաբուծարան Գյումրիում