Մայրենի
- Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
փայփայել – ձեռքով շոյել՝ գգվել մեկի
գգվել – սիրով ու քնքշությամբ գրկել
անափ – ափ՝ եզերք չունեցող
մրրկում – հեղուկ կամ գազային միջավայրում հակադիր հոսանքների հանդիպումով մրրիկ գոյացնելը - Գրավոր շարադրի՛ր թե ինչի մասին է բանաստեղծությունը:
Այս բանաստեղծությունը նկարագրում է գարնան երևույթները։ Օրինակ ՝ ինչպես է գարունը պայծառ, ինչպես են ծաղիկները փակվում, զանգերի կարկաչ ձայները։ Բանաստեղծությունը նկարագրում է նաև տարբեր զգացողություններ, օրինակ ՝ տագնապը, հուզումը։ - Բանաստեղծությունից դուրս գրիր գոյականները, բայերը:
Գոյականներ
Գարուն, ծաղիկ, երեկո, ծաղիկներ, տագնապ, հուզում, սիրտ, զանգեր, կարկաչ, երգ, ձեռք։
Բայեր
Վառել, ուզում եմ, սիրել, փայփայել, փակվում, մրրկում, լսում, հնչում է, երազում, կանչում է։ - Բառակազմական վերլուծության ենթարկիր հետևյալ բառերը՝
- ծաղիկ – պարզ բառ
- անափ – ան + ափ
- քնքշորեն – քնքշ(քնքուշ) + որեն
- անտես – ան + տես
- այնքան – այն + քան
«Գարուն»
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
Արտաշեսյան թագավորության կազմավորումը
Հարցեր և առաջադրանքներ
1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։
Մագնեսիայի ճակատամարտը տեղի է ունեցել Ք․ա․ 190 թվականին։
2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։
Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը վերակագնեցին Արտաշեսը և Զարեհը։
3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։
Ք․ա․ 189 թվականին Փոքր Հայքը և Ծոփքը անկախացան։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։
4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։
Արտաշես 1-ը գահակալել է Ք․ա․ 189-160 թվականներին։
5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։
Ք․ա․ 163 թ․ Կոմմագենեն հռչակվում է անկախ թագավորություն։
6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։
Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից, Սելևկյան տերությունից։
7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։
Որովհետև Արտաշես 1-ինը վերամիավորեց հայկական տարածքների մեծագույն մասը։
8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։
Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։
Լուսնի անդրադարձումը :Հայլիներ
Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին
1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
Լույսը բեկվում է այն ժամանակ, երբ լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսն է անցնում։ Անդրադարձման ժամանակ մարմինները լույսի աղբյուրներից իրենց վրա ընկնող լույսը անդրադարձնում են։
2. Ի՞նչ է ոսպնյակը:
Ոսպնյակը գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինն է:
3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ:
4.Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։
Լույսի անդրադարձումը կատարվում է անդրադարձման օրենքով։
5.Նշի՛ր հայելիների տեսակները:
Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր։
6.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։
Անդրադարձման անկյուն է կոչվում անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը:
ՏԱՍՆՈՐԴԱԿԱՆ ԿՈՏՈՐԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒՄԸ
Դրական տասնորդական կոտորակները բազմապատկելու համար պետք է`
1) անտեսելով կոտորակների գրառումներում եղած ստորակետները` բազմապատկել ստացված բնական թվերը,
2) ստացված արտադրյալում աջից ստորակետով առանձնացնել այնքան թվանշան, քանի թվանշան որ կա երկու արտադրիչների կոտորակային մասերում միասին։
Օրինակ` 23,5 ⋅ 0,01 = 0,235
Առաջադրանքներ
1.Կատարե՛ք բազմապատկում.
ա) 3,81 ⋅ 2,12 = 8,0772
381
212
762
381
762
80772
դ) 17,32 ⋅ 816,1=14134,852
1732
8161
1732
10392
1732
13856
14134852
է) 0,1 ⋅ 0,001= 0,0001
բ) 16,7 ⋅ 0,29 = 4,843
167
29
1503
334
4843
ե) 1,11 ⋅ 0,32 =0,3552
111
32
222
333
3552
ը) 23,5 ⋅ 8,12 = 190,82
235
812
470
235
1880
190820
գ) 0,132 ⋅ 0,55 = 0,0726
132
55
660
660
7260
զ) 0,92 ⋅ 10,03 = 9,2276
1003
92
2006
9027
92276
թ) 17,7 ⋅ 17,7= 313,29
177
177
1239
1239
177
31329
- Կատարե՛ք բազմապատկում.
ա) 6,251 ⋅ 7=43,757
6251
7
43757
դ) 14,55 ⋅ 0,01= 0,1455
է) 7,86 ⋅ 0,1= 0,786
բ) 0,302 ⋅ 2= 0,604
302
2
604
ե) 0,04 ⋅ 85= 3,4
85
4
340
ը) 12,5 ⋅ 80= 1000,0
125
80
10000
գ) 18,11 ⋅ 30= 543,3
1811
30
54330
զ) 6,37 ⋅ 0,001= 0,00637
թ) 31,232 ⋅ 25= 780,8
31,232
25
156160
62464
780,800
- Ճանապարհորդը 4 ժ քայլել է 5,2 կմ/ժ արագությամբ և 3 ժ՝ 4,8 կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ է նա անցել։
5,2 x 4 = 20,8
5,2
4
20,8
4,8 x 3 = 14,4
4,8
3
14,4
20,8 + 14,4 = 35,2
20,8
14,4
35,2
Պատ․ 35,2կմ։ - Կատարե՛ք բազմապատկում.
ա) (6,4 ⋅ 0,5) ⋅ 0,2=0,64
64
5
320
3,2 x 0,2
32
2
64
գ) (15,2 ⋅ 6) ⋅ 8,7 = 793,44
15,2
6
91,2
912
87
6384
7296
79344
ե) 5 ⋅ 9,8 ⋅ 0,2= 9,8
5.Արտահայտե՛ք կիլոգրամներով.
ա) 7 կգ 344 գ= 7,344կգ
գ) 1 կգ 600 գ= 1,6կգ
ե) 10 ց 75 կգ 110 գ= 1075,11կգ
բ) 13 կգ 45 գ= 13,045կգ
դ) 4 ց 15 կգ 23 գ= 415,023կգ
զ) 188 գ=0,188կգ
- Կատարե՛ք բազմապատկում.
ա) 7,31 ⋅ 2,06= 15,0586
731
206
4386
1462
150586
դ) 20,02 ⋅ (–11,99) = -240,0398
2002
1199
18018
18018
2002
2002
2400398
է) (–0,72) ⋅ (–0,27) = 0,1944
72
27
504
144
1944
բ) 0,1 ⋅ 4,767 = 0,4767
ե) (–34,8) ⋅ (–0,348) = 12,1104
348
348
2784
1392
1044
121104
ը) (–3,61) ⋅ 9,876= -35,65236
9876
361
9876
59256
29628
3565236
- Շոգենավն առաջին օրն անցավ ամբողջ ճանապարհի 1/7‐ը, իսկ երկրորդ օրը՝2/7 ‐ը։ Ճանապարհի ո՞ր մասը մնաց անցնելու։
1/7 + 2/7 =3/7
7/7 – 3/7 = 4/7 - Երկու քաղաքների միջև եղած ճանապարհը մեքենան կարող է անցնել 5 ժամում, եթե ընթանա 80 կմ/ժ արագությամբ։ Սակայն մեքենան ճանապարհի առաջին կեսն անցել է 100 կմ/ժ արագությամբ, երկրորդը` 50 կմ/ժ։ Ինչքա՞ն ժամանակում է մեքենան անցել ամբողջ ճանապարհը:
80 x 5 = 400
400 : 2 = 200
200 : 100 = 2ժ
200 : 50 = 4ժ
4 + 2 = 6
Պատ․ 6 ժամում։
Նախապատրաստական աշխատանք
- Համացանցից և այլ աղբյուրներից փնտրել և գտնել թանգարանային էթիկային վերաբերող կանոններ։
Թանգարանային էթիկային վերաբերող կանոններ։
1. Խելոք և զուսպ պահել
2. Ցուցանմուշներին ձեռք չտալ
3. Չխանգարել գիդին
4. Չվազել
5. Չխոսել
6. Դասախոսության ավարտից հետո անպայման շնորհակալություն հայտնել գիդին
7. Չօգտվել հեռախոսով
8. Նկարելուց առաջ թույլտվություն վերցնել
Մայրենի
- Ընդլայնի՛ր տեքստը՝ գրելով համապատասխան լրացումներ՝
…առավոտ էր: … երկնքում շողում էր … արևը: … ծովը հանդարտ էր: Եղանակը հարմար էր ճամփորդելու համար: Սակայն քիչ անց սկսվեց … անձրև, … քամին դարձավ … փոթորիկ: Որոտաց … կայծակը, և օրը մռայլվեց:
Հրաշալի առավոտ էր: Խաղաղ երկնքում շողում էր պայծառ արևը: Կապույտ ծովը հանդարտ էր: Եղանակը հարմար էր ճամփորդելու համար: Սակայն քիչ անց սկսվեց հորդառատ անձրև, ուժեղ քամին դարձավ ահարկու փոթորիկ: Որոտաց հզոր կայծակը, և օրը մռայլվեց:
- Դուրս բեր տեքստում գրածդ լրացումները և գրիր, թե ինչ խոսքի մաս են:
հրաշալի – ինչպիսի, ածական
խաղաղ – ինչպիսի, ածական
պայծառ – ինչպիսի, ածական
կապույտ – ինչպիսի, ածական
հորդառատ – ինչպիսի, ածական
ուժեղ – ինչպիսի, ածական
ահարկու – ինչպիսի, ածական
հզոր – ինչպիսի, ածական - Բառակազմության ենթարկի՛ր հետևյալ բառերը: (Ուշադրություն դարձրու բառերի գրության ձևին. սովորի՛ր)
- վերելք – վեր + ել + ք
- երբևէ – երբ + և + է
- երբևիցե – երբ + և + իցե
- մարդ – պարզ բառ
- մարդիկ – մարդ + իկ
- ամենաէական – ամեն + ա + է + ական
- բազմերանգ – բազմ(բազում) + երանգ
- ծովեզր – ծով + եզր
- մանրէ – մանր + է
- նորեկ – նոր + եկ
- վերելք – վեր + ել + ք
- վայրէջք – վայր + էջ + ք
- կիսաեփ – կիս(կես) + ա + եփ
- խմբերգ – խմբ(խումբ) + երգ
- էակ – է + ակ
- գոմեշ – պարզ բառ
Իմ փազլը
Անվտանգության կանոնները
ֆիզիկական կուլտուրա առարկան իր բովանդակությամբ, կազմակերպչական, մեթոդական և սանիտարահիգիենիկ պահանջների կատարմամբ, հանդիսանում է ամենաբարդ առարկաներից մեկը:
Քանի որ ֆիզիկական կուլտուրայի դասերն անցկացվում են տարբեր պայմաններում` մարզադահլիճ, մարզահրապարակ, եղանակային տարբեր պայմաններ, պարապմունքների ընթացքում երբեմն կարող են առաջանալ վտանգավոր իրավիճակներ, դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները՝
Սովորողը պարտավոր է՝
- կրել մարզաձևին հատուկ մարզահագուստ և կոշիկներ
- առանց մարզչի ներկայության չմոտենալ մարզագույքին, սարքավորումներին, չբարձրանալ շվեդական պատերի վրա, գնդակով, կամ մարզձևին հատուկ գույքով չհարվածել ընկերներին, ապակիներին, չփչացնել մարզական գույքը
- պահպանել մարզադահլիճների, մարզադաշտերի, վարժասարքերի, մարզագույքի և սարքավորումների ճիշտ շահագործման կանոնները
- պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները
- հետևել մարզչի հրահանգներին, ճիշտ կատարել դրանք
- չվիճել մարզչի, խաղընկերների հետ, միտումնավոր վնաս չհասցնել խաղընկերներին, հանդիսատեսին
Մարզիչը պարտավոր է՝
- ճիշտ ընտրել դասերի, պարապմունքների վայրը, ճիշտ օգտագործել մարզագույքը
- դասերն անցկացնել ճիշտ մեթոդներով
- սովրողներին զգուշացնել կարգապահական խախտումների, ցուցմունքների
չկատարման և սխալ գործողությունների դեպքում հնարավոր վնասվածքների
մասին - ամբողջ ուսուցման ընթացքում հետևել աշակերտների առողջական վիճակին և
ֆիզիկական զարգացմանը - ապահովել դասերի և պարապմունքների անվտանգությունը
Մարզիչը դասերին նախապատրասվելիս, ինքն է որոշում ուսուցման համար անհրաժեշտ վարժությունների և մարզագործիքների ընտրությունը, գտնում է վնասվածքների կանխարգելման, օգնության ցուցաբերման և ապահովման միջոցները:
Հետևաբար, մարզիչը պետք է իմանա, այն վտանգավոր գործոնները, որոնք կարող են
վնասվածքների պատճառ դառնալ, դրանք են. - դասերի և պարապմունքի անցկացման տեղի անփույթ նախապատրաստումը
/առանց ներքնակների օգտագործմամբ մարմնանարզական վարժությունների
կատարումը, անսարք մարզական գործիքների վրա վարժությունների կատարումը և
այլն/ - առանց նախավարժանքի վարժության կատարումը
- չյուրացված վարժության կատարումը առանց օգնության
- մարզիչի տրված ցուցումների չկատարելը և կարգապահական խախտումները
- խաղերի ժամանակ կանոնների խախտումը և այլն
- սովրողներին ծանոթացնել ֆիզիկական կուլտուրայի դասերին մարզադահլիճում և մարզահրապարակում վարքի կանոններին և իրենց պարտականություններին
Մայրենիի ֆլեշմոբ ։ Մարտ
1. Վերականգնի՛ր բառերը՝ զարե, մտացկրո, նղասե, ատմիտ։
Երազ, մարտկոց, սեղան, մատիտ։
2. Ո՞ր բառն է շարքում «օտար»։ Ինչո՞ւ։
Զնգոց, ջնջոց, թրջոց, կրակոց, փողոց։
Փողոց բառն է ավելորդ, որովհետև մյուս բառերի վերջում ոց ածանցը կա, իսկ փողոց բառը պարզ բառ է։
Համերաշխորեն, վառելափայտ, գնորդ, անմիտ, ուտել, հայրենական, երկնագույն, վարագույր։
5.Տրված նախադասություններին ավելացրո՛ւ բառեր այնպես, որ դառնան հնարավորինս գեղարվեստական-նկարագրողական։Անտառը սկսվում էր այնտեղ, որտեղ վերջանում էր քաղաքը։ Քաղաքում իշխում էր թագավորը, որի մասին բազմաթիվ լեգենդներ էին պատմում։
6. Կարդա՛ ընտրված քառյակները և փորձի՛ր գուշակել , թե որ բանաստեղծության հեղինակն է Եղիշե Չարենցը։
Ա․ Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…
Բ․ Մոխիրի միջից — կարմիր կրակներ:
Միթե չի՞ մարել, միթե չի հանգել:
Աչքեր են կարծես — կասկածոտ, հրոտ:
Բոցկլտում են` հին հրդեհին կարոտ:
8. Տրված ասացվածքներից ո՞րն է արևմտահայերեն։ Բացատրի՛ր ասացվածքը։Ա․ Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք:
Բ․ Եթէ կռնակ ունիս, բեռ բեռցնող շատ կ’ըլլայ։
9. Վերականգնի՛ր ասացվածքները։Արթնացավ՝ կորավ։
Աղքատին բոլորը հարցնում են` ինչ ես անում։
Գործը՝ գործիմացին։
Երազում գտավ:
Չեն հարցնում՝ ինչ ես ուտում:
Երկաթը՝ դարբնին:
Գործը՝ գործիմացին, երկաթը՝ դարբնին: