ՈՒՐԱՐՏՈՒ.ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Առաջադրանք

  • Ե՞րբ է համարվում Երեւանի ծննդյան տարեթիվը։                                                                    Երևանի ծննդյան տարեթիվը` համարվում է մ. թ. ա. 782 թվականին:
  • Ո՞վ է Երեւան դարձած Էրեբունի քաղաքը կառուցել։                                                              Արգիշտի Առաջին արքան կառուցեց Էրեբունին:
  • Որտե՞ղ է կառուցվել Էրեբունի քաղաքը։                                                                                  Էրեբունի քաղաքը կառուցվել է Արարատյան դաշտում:
  • Որքա՞ն հին է Երեւանը։                                                                                                              Երևանը հին է, որովհետև Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ:
  • Համացանցից դուրս գրիր տեղեկություններ Վանի թագավորության մասին և հրապարակիր բլոգում։                                                                                                                Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում ՝ մ.թ.ա. 786-764 թվականներին։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։

Նվարդ Թումանյանի հուշերից

Հուշերից դո՛ւրս գրիր ուղղագրական բառեր, որոնց գրությունը կարծում ես քեզ համար բարդ է, գրելիս կսխալվեիր։                                                                                                        Ինձ համար բարդ ուղղագրական բառեր չկային:

Մթնոլորտի կազմն և կառուցվածքը

Հարցեր և  առաջադրանքներ

  • Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:                                                                            Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը կազմված է ազոտից, թթվածնից, չնչին քանակությամբ գազերն են ածխաթթու գազը, օզոնը, արգոնը, ջրածինը և այլ գազեր:
  • Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:                                                                                    Օդը Երկրից շատ հեռու երբեք չի ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը:
  • Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:                                                                                          Մթնոլորտւ վերինը սահմանը հասնում է մինչև  3000 կմ բարձրությանը:
  • Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:                                        Ըստ բարձրության մթնոլորտի շերտերն են ներքնոլորտը, վերնոլորտը  և  ար­տաքին ոլորտը:
  • Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:                                  Որովհետև, ներքնոլորտը կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը:
  • Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:                                                                                                      Օզոնի շերտը կարևոր դեր ունի, որովհետև օզոնի շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:

Երևանի նահանգ

Երևան նահանգը եղել էր 1849-1918 թվականներին վարչական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Կազմավորվել էր Նիկոլայ I-ի կայսերական հրահանգով՝ Վրացա-Իմերեթական նահանգը լուծարելուց երեք տարի անց՝ 1849 թվականին։ Նրա մեջ մտնում էր Հայկական մարզի տարածքը և Շիրակի գավառը՝ Ալեքսանդրապոլ կենտրոնով։ Երևան նահանգի տարածքը 26,433 կմ2 էր՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևմտյան շրջանները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Շիրակը, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը։ Այժմ նահանգի տարածքը հիմնականում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածին։ Բացառություն է կազմում Արարատ լեռը, որը պատկանում է Թուրքիային, և Նախիջևանը, որը պատկանում է Ադրբեջանին։

1918 թվականին Ռուսական կայսրության փլուզման արդյունքում Երևանի նահանգի, Կարսի մարզի և Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգների մի մասի տարածքում ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունը՝ Երևան մայրաքաղաքով։

Մայրենի

1.Սովորի՛ր(կրկնի՛ր-վերհիշի՛ր)  Եղիշե Չարենցի  «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» բանաստեղծությունը (առավոտյան ընդհանուր պարապմունքին բոլորս միասին ասելու ենք):

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

2․ Գրի՛ր վարժությունները։

1․Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:

Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրջել, թռչել, միջև, մինչև, ամբողջ, առաջին, աղջամուղջ:

2․Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Թոռնիկն արագ թռավ տատի գիրկը: (գիրկ, գիրք) Միաժամանակ երեք գիրք Է կարդում: (գիրկ, գիրք) Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ) Հորթ տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)

3. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ) Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ) Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող) Հաչող շանը կծան չի լինում: (հաջող, հաչող) Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ) Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)

Մաթեմատիկա: Սովորական կոտորակների հիմնական հատկությունները և նրանց հավասարության պայմանը

Սովորական կոտորակների հիմնական հատկությունները և նրանց հավասարության պայմանը

Արծիվն ու կաղնին

  • Կարդա՛ «Արծիվն ու կաղնին»  բալլադը:
  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը:                                                Բալլադը արծվի և կաղնու մասին է, որոնք կռվում են: Նրանք կռվում են, թե ով շատ կապրի: Արծիվը ասում է ես, իսկ կաղնին ասում է ես: Ու նրանք որոշում են հինգ հարյուր տարի հետո նորից հանդիպել: Երբ նրանք հանդիպում են, առծիվը ծերացած է, իսկ կաղնին ընկել էր: Արծիվը ասեց, որ նա ընկել է և լավ ճանաչի իրեն և արծվին, իսկ կաղնին պատասխանեց, որ նա հազար տարի կապրի, ընկած վիթխարին:
  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:                                                         հավք – թռչուն                                                                                                                              հուժկու – կորովի, ուժեղ
    անկոտրում – չկոտրվող, անկոտրելի
  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ այս բալլադը:                                                                          Բալլադը սովորեցնում է, որ պետք չէ պարծենկոտ և ինքնահավան լինել, թերագնահատել ուրիշներին, կասկածել նրանց ուժերին և հնարավորություններին: Ժամանկն է որոշում ամեն ինչ, ոչ թե մենք:

Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա:                                                      Ջուրն օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով, արդյունաբերության տարբեր ճյուղերի համար:
  2. Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը:                                                                                   Մարդու տնտեսական գործունեության հետևանքով:
  3. Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշ­խատանքներ են կատարվում:                                                                                                                                Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար կա­ռուցում են ջրամաքրման կայաններ:
  4. Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:                                                                                    Մարդուն պիտանի քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալը մեր մոլորակի վրա չնչին է: Սակայն այս չնչին ծավալը  չէ, որ մտահոգում է մարդուն, այլ՝ այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, ինչպես նշվեց վերևում՝ բավա­կանին աղտոտված է:
  5. Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք:                                                Քաղցրահամ ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է: