Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
    Ջերմաստիճանը բնութագրում է մարմնի տաքացվածության աստիճանը։
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
    Օրինակ ՝ երբ տաք և սառը մարմինները հպվում են իրար, դրանից հետո նրանք ջերմային հավասարակշռության վիճակում են, այսինքն նրանց ջերմությունները հավասարվում են։
  3. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
    Ջերմաչափները լինում են մետաղական, հեղուկային, էլեկտրական։
  4. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
    Պետք է դնել այն թևի տակ և սպասել հինգ րոպե։ Եթե ուզում ենք նորից չափել ջերմությունը, պետք է թափահարել ջերմաչափը։
  5. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
    Հալում, պնդացում, եռում, գոլորշացում։
  6. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
    Այն երևույթը, երբ մարմինը պինդ վիճակից անցնում է հեղուկ վիճակին, կոչվում է հալում, իսկ երբ մարմինը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակին, կոչվում է պնդացում։
  7. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
    Այն մեծությունը, որի ժամանակ հեղուկը եռում է։
  8. Ո՞ր երևույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
    Այն երևույթը, երբ մարմինը հեղուկ վիճակից անցնում է գազային, կոչվում է գոլորշացում, իսկ երբ մարմինը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակին, կոչվում է խտացում։
  9. Ո՞րն է Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրը.
    Արեգակն։
  10. Ի՞նչ վառելանյութեր են ձեզ հայտնի:
    Տորֆ, նավթ, բնական գազ, բենզին, փայտ։
  11. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված:
    Երբ մարմինը ձեռք է բերում առարկաները ձգելու հատկությունը։
  12. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական , և որո՞նք ՝ բացասական :
    Պրոտոնի լիցքերը դրական են, իսկ էլեկտրոնինը բացասական։
  13. Ի՞նչ է էլեկտրական հոսանք:
    Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների շարժումը կոչվում է էլեկտրական հոսանք։
  14. Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչները:
    Էլեկտրականության հաղորդիչներն են գրաֆիտը, մետաղները, խոնավ հողը։
  15. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
    Տաք գոլորշու հետևանքով ամպերը իրար են բախվում և էլեկտրականանում։ Երբ նրանք բավական էլեկտրականացած են, երկրին անցնում են որոշ էլեկտրոններ ՝ ստեղծելով անցուղի, և առաջանում է կայծակը։ Օդի ընդարձակման հետևանքով առաջանում է հարվածային ալիք, և լսվում է որոտը։
  16. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
    Շանթարգելը մետաղյա ձող է, որը պաշտպանում է շենքը կայծակից։ Երբ կայծակը խփում է շանթարգելին։ Երբ կայծակը խփում է շանթարգելին, այն անցնում է հողի միջով չվնասելով շենքը։
  17. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
    Պետք է կքանստել ցածրադիր տեղում։
  18. Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:
    Ոսպնյակները գնդաձև մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմիններն են։
  19. Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:
    Երկու։ Հավաքող և ցրող։
  20. Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:
    Մատիտը մտնցելով ջրով լի բաժակի մեջ մեզ թվում է, որ այն կոտրված է, քանի որ մատիտի սուզված մասից դուրս եկող ճառագայթները ջուր-օդ սահմանն անցնելիս բեկվում են։
  21. Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
    Մոտ 25սմ։
  22. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։
    Մարդու աչքի մասերն են եղջերաթաղանթը, ծիածանաթաղանթը, բիբը, ակնաբյուրեղը, ակնապատյանը, ցանցաթաղանթը, տեսողական նյարդը և ապակենման մարմինը։ Բիբը կարգավորում է աչքի մեջ մտնող լույսի քանակը։ Փոխելով ակնաբյուրեղի չափը մարմինը կարող է տեսնել հեռու և մոտիկ մարմինները։
  23. Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։
    Կարճատեսությունը շտկում են դնելով ցրող ոսպնյակներով ակնոց։
  24. Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։
    Տեսողության արատները կանխելու համար պետք է պահպանել տեսողության հիգիենայի կանոնները։
  25. Ի՞նչ է բջիջը։
    Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է։
  26. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
    Բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերն են ՝ ածխաթթու գազը, ջրածինը, թթվածինը և ազոտը։
  27. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։
    Բջջի հիմնական կառուցվածքային մասերն են բջջաթաղանթը, ցիտոպլազման, կորիզը և օրգանոիդները։
  28. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
    Բջջաթաղանթը պաշտպանում է բջիջը միջավայրի ազդեցությունից։
  29. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
    Բջջաթաղանթը պաշտպանում է բջիջը միջավայրի ազդեցությունից։
  30. Ի՞նչ է հյուսվածքը։
    Հյուսվածքը բջիջների այն խումբն է, որը ունի նույն ձևը, ծագումը, կատարում է նույն ֆունկցիան և իրար միացած են միջբջջային նյութով։
  31. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։
    Գոյացնող, ծածկող, փոխադրող, հիմնական, մեխանիկական։
  32. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։
    Էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային։
  33. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։
    Մեխանիկական հյուսվածքը։

Սննդառություն և մարսողություն.Շնչառություն

Լրացուցիչ աշխատանք.

Պատասխանել հարցերին

  1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:
    Սննդառության եղանակներ են ֆոտոսինթեզը, սնումը հողի և արևի միջոցով։
  2. Ինչպե՞ս են սնվում բույսերը:
    Բույսերը սնվում են ջրից և ածխաթթու գազից։
  3. Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ի՞նչու:
    Միջատակեր բույսերն են սնվում կենդանիներով։ «Թակարդների» միջոցով նրանք որսում են միջատներին և սնվում նրանց օրգանական նյութերով:
  4. Ի՞նչ է հետերոտրոֆ օրգանիզմներ գիտեք:Բերե՛ք օրինակներ:
    Օրինակ ՝ առյուծը, գայլը, արծիվը, սարդը կենդանակեր հետերոտրոֆներ են, իսկ թիթեռները, բադերը, նապաստակները բուսակեր հետերոտրոֆներ են։
  5. Ի՞նչ է շնչառությունը:
    Շնչառությունը գազափոխանակությունն է, երբ օրգանիզմը թթվածին է կլանում օդից և անջատում ածխաթթու գազ։
  6. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտես։
    Խռիկներ, մաշկ, թոքեր, տրախեաներ։

Բնագիտության առարկայի տարվա ամփոփում

Այս տարվա ընթացքում մենք բնագիտությունից անցել էինք «Քիմիական ռեակցիաներ։Դրանց ընթանալու պայմանները», «Քայքայման և միացման ռեակցիաներ», «Այրում,Հրդեհի հանգցնելու միջոցներ.Վառելանյութ,Վառելանյութի տեսակներ.», «Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր», «Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա», «Մեխանիկական շարժում,արագություն»,«Առանձգականության ուժ , ուժի չափումը:Նոյեմբերի 13-17»,«Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ»,«Նյութերի փոխակերպումը.Քիմիական և ֆիզիկական երևույթներ»,«Մեխանիկական աշխատանք և էներգիա»,«Էներգիայի տեսակներ և փոխակերպումներ:Էներգիան և կենդանի օրգանիզմները»,«Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան»,«Ջերմային երևույթների բազմազանությունը»,«Ջերմային էներգիայի աղբյուրները», «Մարմինների էլեկտրականացում»,«Էլեկտրական հոսանք, Կայծակ»,«Հաստատուն մագնիսներ։Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ»,«Լուսնի անդրադարձումը :Հայլիներ»,«Լույսի բեկումը, ոսպնյակներ»,«Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա», «Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան»,«Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր» դասերը։ Ունեցել էինք «Միկրոկանաչիներ», «Իմ տան բույսերը» նախագծերը։ Ունեցել էինք ամփոփիչ աշխատանքներ ՝Ամփոփիչ գրավոր աշխատանք, Ամփոփիչ աշխատանք, Ամփոփիչ աշխատանք, Ամփոփիչ աշխատանք։

Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է բջիջը։
    Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է։
  2. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
    Ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
  3. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։
    Բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:
  4. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
    Բջջաթաղանթը սահմանազատում է բջջին շրջակայից, տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից և ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
  5. Ի՞նչ է հյուսվածքը։
    Հյուսվածք է կոչվում այն բջիջների խումբը, որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով։
  6. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։
    Բույսերը ունեն գոյացնող, ծածկող, հիմնական, փոխադրող, մեխանիկական հյուսվածքներ։
  7. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։
    Էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:
  8. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։
    Մեխանիկական հյուսվածքը։

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
    Երբ ամպրոպային ամպերը տաք գոլորշու հետևանքով բախվում են իրար, նրանք էլեկտրականանում են։ Երբ ամպերը բավականաչափ էլեկտրականացած են, երկրին անցնում են որոշ էլեկտրոններ ստեղծելով անցուղի, և առաջանում է կայծակը։
  2. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
    Շանթարգելը մետաղյա ձող է, որը պաշտպանում է շենքը կայծակից։ Երբ կայծակը խփում է շանթարգելին, այն շանթարգելի միջով անցնում է հողի մեջ։
  3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
    Կայծակի ժամանակ պետք է թաքնվել խիտ անտառներում, քարանձավում։ Պետք է պպզել ցածրադիր տեղում։
  4. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
    Հաստատուն մագնիսը այն մագնիսն է, որը երկար ժամանակ է պահում իր  մագնիսական հատկությունը։
  5. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
  6. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
    Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը մագնիս է իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։
  7. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսներըի:
    Մագնիսները օգտագործվում են մանկական խաղալիքներում, բարձրախոսներում։
  8. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
    Լույսը բեկվում է այն ժամանակ, երբ մի միջավայրից մյուսին անցնելիս լույսը փոխում է իր տարածման ուղղությունը։ Լույսի բեկումը տարբերվում է անդրադարձումից նրանով, որ լույսի բեկման ժամանակ լույսը մի միջավայրից մյուսին անցնելիս փոխում է իր տարածման ուղղությունը, իսկ անդրադարձման ժամանակ մարմինը անդրադարձնում է իր վրա ընկնող լույսը։
  9. Ի՞նչ է ոսպնյակը:
    Ոսպնյակը գնդաձև մակերևույթով սահմանափակված ապակենման մարմին է։
  10. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
    Հավաքող ոսպնյակի վրա լույսի ճառագայթները ընկնելիս դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում։ Այդ կետը ոսպնյակի կիզակետն է։
  11. Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։
    Անդրադարձման օրենքով։
  12. Նշի՛ր հայելիների տեսակները:
    Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր։
  13. Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։
  14. Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
    Մոտ 25սմ։
  15. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։
    Մարդու աչքի մասերն են եղջերաթաղանթը, ծիածանաթաղանթը, բիբը, ակնաբյուրեղը, ակնապատյանը, ցանցաթաղանթը, տեսողական նյարդը և ապակենման մարմինը։ Բիբը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը։ Ակնաբյուրեղի չափը փոխելով մարդը կարող է տեսնել մոտիկ և հեռու գտնվող մարմինները։

Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան

Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին։

  1. Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։
    Սպիտակ լույսի տարրալուծումը առանձին գույների պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր գույնի լույսերը տարբեր չափով են բեկվում պրիզմայում, ինչի հետևանքով առանձնանում են իրարից:
  2. Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։
    Իսահակ Նյուտոնը։
  3. Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։
    Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։
  4. Բացատրե՛ք լուսացույցի գունավոր ապակիների 《գործողությունը》։
    Լուսացույցը կազմված է կարմիր, կանաչ և դեղին լույսերից։ Կարմիր լույսի ժամանակ պետք է կանգնել, կանաչ լույսի ժամանակ պետք է անցնել, իսկ դեղին լույսը զգուշացնում է։
  5. Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։
    Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:
  6. Ի՞նչու է պրիզմայում կամ ջրի կաթիլում սպիտակ լույսը բաժանվում առանձին գունավոր ճառագայթների.դրանցից,որ գույնի ճառագայթներն են բեկվում՝
    ա)ամենափոքր չափով
    Սև
    բ)ամենամեծ չափով։
    Սպիտակ
    Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր:
  7. Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։
    Անթափանց մարմինների գույնը կախված է այն բանից, թե սպիտակ լույսից ինչ գույնի ճառագայթներ է մարմինը կլանում և ինչ ճառագայթներ է անդրադարձնում։
  8. Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։
    Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:
  9. Ձեր կարծիքով ՝ ի՞նչ դեր կարող է գույնը կենդանիների կյանքում։
    Իմ կարծիքով գույնը կարևոր դեր չունի կենդանիների կյանքում, քանի որ կենդանիների մեծամասնությունը չեն կարող տարբերել գույները։

Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա։

Դասարանական աշխատանք

1.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը 25 սմ է։
2.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։
Մարդու աչքի մասերն են եղջերաթաղանթը, ծիածանաթաղանթը, բիբը, ակնաբյուրեղը, ակնապատյանը, ցանցաթաղանթը, տեսողական նյարդը և ապակենման մարմինը։
Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը։
Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:
3.Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։
Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:
4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։
Անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի կանոնները.

● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը

● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով

● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ

● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:

● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում

Լույսի բեկումը, ոսպնյակներ:

Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին

  1. Ե՞րբ է լույսը բեկվում:
    Լույսը բեկվում է այն ժամանակ, երբ մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղությունը փոխվում է։
  2. Ո՞ր դեպքում է լույսի բեկման անկյունը
    ա)փոքր է լինում անկման անկյունից
    Լույսի բեկման անկյունը փոքր է լինում անկման անկյունից այն ժամանակ, երբ լույսն օդից անցնում է ջրի կամ ապակու մեջ։
    բ) մեծ է լինում անկման անկյունից
    Լույսի բեկման անկյունը մեծ է լինում անկման անկյունից այն ժամանակ, երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր։
  3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
    Ոսպնյակի կիզակետը այն կետն է, որտեղ հավաքվում են լույսի զուգահեռ ճառագայթները, երբ ընկնում են հավաքող ոսպնյակի վրա։
  4. Ի՞նչով է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
    Լույսը բեկման ժամանակ լույսի ճառագայթի ուղղությունը փոխվում է մի միջավայրից մյուսին անցնելիս, իսկ անդրադարձման ժամանակ մարմինները լույսի աղբյուրներից իրենց վրա ընկնող լույսն են անդրադարձնում։
  5. Ո՞ր դեպքում է օդը դառնում անհամասեռ միջավայր:
    Օդը դառնում անհամասեռ միջավայր, երբ օդը անհավասարաչափ տաքանում է:
  6. Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:
    Ոսպնյակները գնդաձև մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմիններ են։
  7. Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:
    Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող։
  8. Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:
    Ջրամբարի խորությունը մեզ ավելի փոքր է թվում, քան իրականում է։

Լուսնի անդրադարձումը :Հայլիներ

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
Լույսը բեկվում է այն ժամանակ, երբ լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսն է անցնում։ Անդրադարձման ժամանակ մարմինները լույսի աղբյուրներից իրենց վրա ընկնող լույսը անդրադարձնում են։
2. Ի՞նչ է ոսպնյակը:
Ոսպնյակը գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինն է:
3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ:
4.Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։
Լույսի անդրադարձումը կատարվում է անդրադարձման օրենքով։
5.Նշի՛ր հայելիների տեսակները:
Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր։
6.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։
Անդրադարձման անկյուն է կոչվում անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը:

Հաստատուն մագնիսներԼույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
    Հաստատուն մագնիս է կոչվում այն մարմինը, որը երկար ժամանակ պահպանում է իր մագնիսական հատկությունները:
  2. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
    Այն մագնիսի մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։
  3. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
    Կողմնացույցը այն սարքն է, որը քեզ օգնում է կողմնորոշվել տեղանքում։
    Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։
  4. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
    Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։