Իմ երկրագործական ամառը 2023

Սիրելի 5-րդ  և 6-րդ դասարանցի,

Առաջարկում եմ ամառը  միասին երկրագործական, ուսումնական աշխատանք կատարենք:

3. Պատմի՛ր քո ամառային հանգստի մասին: Պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, թե որ մարզում ես գտնվում, ինչ օգտակար աշխատանք ես կատարում, լուսանկարի՛ր, տեսաֆի՛լմ պատրաստիր:

Ամառը ես գնացել էի իմ ընտանիքի հետ Պռագա և Վիեննա: Պռագայում ես եղել էի լեգոյի թանգարանում, խաղալիքների թանգարանում: Լեգոյի թանգարանում ես տեսել էի տարբեր մուլտֆիլմերի հերոսներին, բայց լեգոյից սարքած: Խաղալիքների թանգարանում ես տեսել էի բարբիների առաջին տեսակները, տեդի խաղալիքները և այլ խաղալիքներ: Երբ մենք Պռագայում էինք, իմ ծնունդն էր, և իմ ծնունդին ես իմ ընտանիքի հետ նստել եմ կռուիզ: Վիեննայում ես գնացել էի Լեոպոլդ, Ալբերտինո և Իլյուզիաների թանգարանները: Նաև ես գնացել էի Մխիթարյան վանք: Պռագայում և Վիեննայում ժամանակը իմ ընտանիքի հետ լավ էր անցել:

Image preview

Image preview

Image preview

Image preview

Image preview

Image preview

Image preview

Чтение на лето

Я читала сказку Аксакова `«Аленький цветочек». Был один богатый купец, у него было 3 дочери. Но младшую дочь она любила больше, потому что она была добрая и ласковая. В один день купец ушел по делам за тридевять земель, и спросил какие подарки принести им, и дал им три дня подумать. Старшая дочь сказала, что она хочет золотой венец с драгоценными камнями, средняя дочь хотела хрустальный столик с зеркальцем, а младшая дочь хотела аленький цветочек, которого бы краше не было на белом свете. Купец сказал младшей дочери, что постарается найти такой цветочек. Ездил купец по странам, нашел он подарки для старшей и средней дочери, но для младшей не нашел. Едет купец, и вдруг на него нападают разбойники, и он бежит в темные леса. Когда он вышел на поляну, перед ним стоит дворец королевский, но там никого не было. Он заходит и видит, перед ним вырос стол с едой, и начал кушать, а потом ложится спать. На следущий день он покушал, а потом гуляет по саду. Потом он находит аленький цветочек, которого нет краше на белом свете. Он оторвал цветок и вышло чудовище. Чудовище злится, а купец рассказывает о своих дочерях. И чудовище говорит ему, чтобы младшая дочь пришла к чудовищу. Младшая дочь живет у чудовищя и влюбляется в него, и он становится принцем.

Ուսումնական ամառ 2023

Այս ամառ ես կարդացել էի Համլետ Առաքելյանի «Անմահների ակադեմիան» գիրքը: Այդ գիրքը մի տղայի մասին է, ում անունը Արեգ է: Նա սովորում է Երևանյան համալսարանում, ու ծանոթանում է մուգ կանաչ աչքերով մի տղայի հետ, ում անունը Արա է: Երևանյան համալսարանում նրանք անցնում են Անմահության հիմունքներ առարկան: Դասերի ընթացքում նրանք իմանում են Վիեննայի Անմահության ակադեմիայի մասին, և սկսում են գնալ հավաքներին, որոնք կարող են օգնել ընդունվելու ակադեմիա: Նրանք պետք է անցնեին երեք հարթակներ, որպեսզի ընդունվեին այդ ակադեմիա, բայց դրանք հեշտ չէին: Երբ նրանք անցնում են առաջին ու երկրորդ հարթակները, նրանք գնում եմ Վիեննա: Ակադեմիայում նրանք իմանում են, որ այդ միֆ է: Իրականում ակադեմիայի տերերը ուզում էին գրավել Հայաստանը, բայց քանի որ  Հայաստան կարող էին մտնել միայն հայերը, նրանք փորձում են գտնել այլ տարբերակ:  Այդ ժամանակ ակադեմիայի տերերը պարագլուխ են նշանակում տիկին Տարտարոսյանին, ով հայ էր ու կարող էր գնալ Հայաստան: Հետո նրանք Հայաստանում անմահության կենտրոններ են հիմնում: Գրքի ավարտին Արեգը հաղթում է նրանց Հայկ նահապետի օգնությամբ, սակայն կորցնում է իր ընկերոջը Արային: Տիկին Տարտարոսյանը մաքրում է Արայի հիշողությունները, քանի որ նա ուզել էր ակադեմիայից դուրս գալ: Իմ կարծիքով այս գիրքը շատ արկածային է, քանի որ շատ իրադարձություններ են կատարվում, և ես կուզենայի ընդունվել Անմահության ակադեմիա: