Հարցեր և առաջադրանքներ
1. Արշակունյաց արքայատոհմի ի՞նչ նշանավոր ներկայացուցիչների գիտեք։ Արշակունյաց արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից էին Տրդատ I – ը, Վաղարշակը, Տրդատ III Մեծը, Արշակ II – ը, Պապը, Վռամշապուհը և ուրիշները։
2․Ե՞րբ է կառավարել այդ արքայատոհմը Հայաստանում։ Արշակունյաց արքայատոհմը կառավարել է Հայաստանում 66 թվականից:
3. Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք` կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։ Օրինակ Գառնիի հեթանոսական տաճարը, Խոսրովի անտառը և այլ տեղանուններ:
4. Ո՞ր երկրում դաստիարակվեց Տրդատ Մեծը։ Տրդատ Մեծը դաստիարակվեց Հռոմում:
5․Ի՞նչ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ նրա կառավարման օրոք, 4-րդ դարի սկզբին։ Տրդատ Մեծի կառավարման օրոք 301 թվականին Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։
6. Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։ Հայոց ո՞ր մայրաքաղաքն է նա հիմնադրել։ Խոսրով Կոտակը հիմնել Խոսրովի անտառը: Խոսրով Կոտակը հիմնադրել է Դվին մայրաքաղաքը: