Մաթեմատիկա – դասարանական աշխատանք

1․ Հրաչը հաշվեց, որ իր և իր ընկերների տարիքների գումարը հավասար է 48-ի։ Հետո նա նկատեց, որ հինգ տարի հետո նրանց բոլորի տարիքների գումարը կլինի 78։ Քանի՞ ընկեր ունի Հրաչը։

Լուծում

78 – 48 = 30

30 : 5 = 6

Պատասխան 6

2․  Մանկապարտեզում կա 25 հատ հեծանիվ։ Դրանց մի մասը երկանիվ է, մյուս մասը՝ եռանիվ։ Արեգը հաշվեց, որ դրանք միասին ունեն 57 անիվ։ Յուրաքանչյուր տեսակից քանի՞ հեծանիվ կար մանկապարտեզում։

25 x 2 = 50

57 – 50 = 7

7 x 3 = 21

21 – 7 = 18

18 x 2 = 36

Պատասխան 18 երկանիվ, 7 եռանիվ

3․ Մարիան պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։

Պատասխան 4

Մաթեմատիկա

1․ Արեգը, Լիլիթը, Գայանեն և Վահեն ծնվել են նույն տարեթվին։ Նրանց ծննդյան օրերն են՝ փետրվարի 20, ապրիլի 12, մայիսի 12, մայիսի 25։ Լիլիթը և Արեգը ծնվել են նույն ամսին, Արեգը և Գայանեն՝ նույն օրը, սակայն՝ տարբեր ամիսներին: Ո՞վ է ամենամեծը:

Պատասխան Վահեն

2․ Բուրատինոյի քիթը 9սմ է։ Երբ նա ստում է, նրա քիթը երկարում է 6սմ-ով, իսկ երբ ճիշտ է խոսում, կարճանում է 2սմ-ով։ Քանի՞ սմ դարձավ Բուրատինոյի քիթը, երբ նա երեք անգամ ստեց և երկու անգամ ճիշտ խոսեց:

Պատասխան 23

3․ Դասարանի 31 աշակերտներից 21-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, իսկ՝ 18-ը՝ իսպաներեն։ Քանի՞ աշակերտ ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուներն էլ։

21 + 18 = 39

39 – 31 = 8

Պատասխան 8