Գարնան և ձմռան կռիվը

Մի անգամ գարունն ու ձմեռը վիճում են: Գարունը ասում է.

– Ես պետք է գամ:

Իսկ ձմեռը ցանկանում է խաբել գարնանը և ասում է, որ իր ժամանակը դեռ չի ավարտվել: Ծաղիկները լսում են նրանց կռիվը և ասում են.

– Հիմա գարնան ժամանկն է, ձմեռ, մի խաբի, մենք գիտենք, որ դու խաբում ես:

– Եկեք մարդակնց հարցնենք, գարո՞ւն են ուզում, թե՞ ձմեռ, – ասաց ձմեռը:                          – Եկեք, – ասացին ծաղիկները և գարունը:

Նրանք միասին գնացին երեխաների մոտ:

– Երեխաներ, դուք ուզում եք գարո՞ւն, թե՞ ձմեռ, – հարցրեց ձմեռը:

– Մենք ուզում ենք գարուն, – պատասխանեցին երեխաները:

– Եկեք հարցնենք չափահասներին, և հետո մեծերին, – խնդրեց ձմեռը:

– Լավ, – ասացին ծաղիկները և գարունը:

Հետո նրանք գնացին չափահասների մոտ:

– Չափահասներ, դուք ուզում եք գարո՞ւն, թե՞ ձմեռ, – հարցրեց ձմեռը:

– Մենք գարուն ենք ուզում, – պատասխանեցին չափահասները:

Ձմեռը վախեցավ և նրանք գնացին մեծերի մոտ:

– Մեծեր, դուք գարո՞ւն եք ուզում, թե՞ ձմեռ, – հարցրեց ձմեռը:

– Գարուն ենք ուզում, ձմեռ ինչո՞ւ ես խաբում, խաբել չի կարելի, – ասացին մեծերը:

– Ուղղակի ես տարվա վերջին եղանակն եմ, և ես շատ եմ սպասում ու տխրում, – պատասխանեց ձմեռը:

– Որ տխուր չլինես, մեկ-մեկ արի և գնա, – ասացին ծաղիկները և գարունը:

– Լավ, հաջողություն, – ասաց ձմեռը և գնաց:

Մեկ-մեկ գարնանը ձմեռը գալիս էր, մի քիչ մնում և գնում: Այդպես էլ վեճը վերջացավ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *