Ինքնաստուգում(4-րդ դասարան)

1․Կարդա՛, լրացրո՛ւ բաց թողած տառերը։

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևէ գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր: 

Ես իմացա, որ էգ դինոզավրերը դնում են 10-40 ձու:

3.Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝

երփներանգ – գույնզգույն, բազմագույն, սաղարթ – տերև, ճամփա – ճանապարհ, շավիղ, մտածել – դատել, կշռադատել

4․ Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ – արու, ամենամեծ – ամենափոքր, ամենապստիկ, բարի – չար, չարաճճի, արևելք – արևմուտք

5․Բացատրի՛ր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել – ոսկու շերտով պատել, ոսկեջրել, ասֆալտապատ – ասֆալտով պատված՝ ծածկված, վայրէջք – դեպի վայր իջնելը, դեպի ցած ուղղված ընթացք՝ շարժում, վարընթաց, սաղարթախիտ – խիտ սաղարթ ունեցող, առատ սաղարթով, սաղարթալից

6.Կազմի՛ր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ – երբևէ, երբևիցե, օր – այսօր, օրացույց, ոսկի – ոսկեղեն, ոսկեդրամ, եղբայր – հորեղբայր, մորեղբայր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *