Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ Օղակաձեւ զբոսայգու հետեւյալ արձանների մասին։
- «Բարեկամության ձեռքեր» Քանդակը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտենի«Երիտասարդական» կայարանի հետնամասում, տեղադրվել է 1965 թ.-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Քանդակը հանդիսանում է մայրաքաղաք Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի եղբայրության խորհրդանիշը։
- «Հովհաննես Այվազովսկի» Հովհաննես Այվազովսկի արձանը գտնվում է Երևանում՝ Օղակաձև զբոսայգում, ԵրևանիԿամերային երաժշտության տան մոտ, տեղադրվել է 2003 թվականին։ Հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի մայիսի 1-ին Կամերային երաժշտության տան հարևանությամբ։
- «Միքայել Նալբանդյան» Միքայել Նալբանդյանի արձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգուգրողի անվան փողոցի վերջնամասում, տեղադրվել է 1965 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
- «Տիգրան Պետրոսյան» Տիգրան Պետրոսյանի արձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան մոտ, տեղադրվել է 1989 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
- «Վահան Տերյան» Վահան Տերյանի արձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, տեղադրվել է 2000-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։