Երևան քաղաքի արձաններ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ հետեւյալ արձանների մասին։

  • «Հովհաննես Թումանյան»                                                                                                            Հովհաննես Թումանյանը հայտնի գրող է: Հովհաննես Թումանյանի արձանը գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։              Հովհաննես Թումանյան 006.JPG
  • «Ալեքսանդր Սպենդիարյան»                                                                                                        Ալեքսանդր  Սպենդիարյանը կոմպոզիտոր է: Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։              Spendiaryan statue 0714 01.jpg
  • «Արամ Խաչատրյան»                                                                                                                  Արամ Խաչատրյանը կոմպոզիտոր է: Արամ Խաչատրյանի արձանը գտնվում է Երևանում, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի շենքի առջև, տեղադրվել է 1999-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:              Արամ Խաչատրյան 01.JPG
  • «Առնո Բաբաջանյան»                                                                                                                  Առնո Բաբաջանյանը կոմպոզիտոր է: Առնո Բաբաձանյանի արձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի մոտ՝ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում։ Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 2,8 մետր է։                                                                Arno Babajanyan.JPG
  • «Ալեքսանդր Թամանյան»                                                                                                            Ալեքսանդր Թամանյանը հին Երևանի ճարտարապետն է: Ալեքսանդր Թամանյանի արձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում, տեղադրվել է 1974-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։                                  Monument of Alexander Tamanyan (4).JPG

Ճամփորդության ամփոփում Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարան

Ճամփորդությանը մենք գնացել ենք Էրեբունի պատմահնագիտական արգելոց – թանգարան: Այնտեղ մենք իմացել ենք Հին Երևանի կոչումները և տեսել ենք արհեստական Էրեբունի ամրոցը: Նաև մենք տեսել ենք քարեր, որի վրա մարդիկ գրել են, քանի որ առաջ տառեր, մեծատառ, փոքրատառ չկար և կան մարդիկ, որը սովորում են այդ լեզուն և թարգմանում հայերեն: Վերջում մենք բարձրացել ենք Էրեբունի ամրոց: Իմ համար ճամփոդությունը մի քիչ լավ էր, մի քիչ վատ էր, լավ էր, որովհետև մենք իմացանք տեղեկություններ, իսկ վատը այն էր, որ մենք անձրևի տակ մի քիջ տրջվել ենք:

Փոքրիկ իշխան

  • Կարդա՛ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի«Փոքրիկ իշխանը» գրքից առանձնացված հատվածը ( թեստային առաջադրանքները կկատարենք դասարանում): 
  • Գրի՛ր-պատրաստի՛ր  երեք հարց առանձնացված հատվածի  վերաբերյալ, որոնք  դասարանում կուղղես դասընկերներիդ:                                                                                     Ի՞նչ են սիրում մեծերը:                                                                                                               Ի՞նչ էր ուզում փոքրիկ իշխանը:                                                                                                 Փոքրիկ իշխանը ի՞նչ չուներ:
  • Ինչպիսի՞ն է Փոքրիկ իշխանի մոլորակը: Նկարի՛ր այն, ապա կազմածդ երեք հարցերով տեղադրի՛ր բլոգումդ:                                                                                                                 

Ի՞նչ են սիրում մեծերը:                                                                                                              Ի՞նչ էր ուզում փոքրիկ իշխանը:                                                                                              Փոքրիկ իշխանը ի՞նչ չուներ:

Ինքնաստուգում

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանեիր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։

Ուղտի միջազգային անվանումը առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:

Ինչո՞վ է սնվում ուղտը։

Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ:

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։

Բարձրությունը երկու, իսկ երկարությունը երեք մետր:

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։

Ուղտի սապատներում կան կուտակված ճարպեր, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը շոգ և ցուրտ եղանակին:

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև ուղտի ճարպը իրեն կուշտ է պահում:

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև նա չուզենա տեղից շարժվել:

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն է տեսնում։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ:

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

տաք բուրդ

դիմացկուն կենդանի

մեծ ուղտ

արևոտ եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առա-ին, կես-ր, բար-րություն, վեր-լակ, հոր-ղբայր, դաս-նկեր, տար-րինակ, ան-գուտ

առաջին, կեսօր, բարձրություն, վերելակ, հորեղբայր, դասընկեր, տարօրինակ, անօգուտ

Здоровое питание

2. ТЕСТ «ПРАВИЛЬНО ЛИ Я ПИТАЮСЬ»

1. Как часто в течение дня вы питаетесь?

А) 3 раза и более; Б) 2 раза; В) 1 раз.

2. Всегда ли вы завтракаете?

А) всегда; Б) не всегда; В) никогда.

3. Из чего состоит ваш завтрак?

А) каша, чай; Б) мясное блюдо и чай; В) чай.

4. Часто ли вы перекусываете между завтраком и обедом, обедом и ужином?

А) никогда; Б) 2 раза в день; В) 3 раза.

5. Как часто вы едите овощи, фрукты, салаты?

А) 3 раза в день; Б) 1 – 2 раза в день; В) 2 – 3 раза в неделю;

6. Как часто вы едите жареную пищу?

А) 1 раз в неделю; Б) 3 – 4 раза в неделю; В) каждый день.

7. Как часто вы едите хлеб?

А) меньше 3 дней в неделю; Б) от 3 до 6 дней в неделю; В) за каждой едой.  

8. Сколько чашек чая и кофе выпиваете за день?

А) 1 – 2 ; Б) от 3 до 5; В) 6 и более.

9. Прежде чем есть первое блюдо с мясом, вы:

А) убираете из тарелки весь жир; Б) уберёте часть жира; В) оставите весь жир.

3. ЗАДАНИЕ

Посмотри на картинки и напиши, какие из этих продуктов полезные, а какие – нет.

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:                                                                                Շրջապատում բույսերը աճում են անտառներում, մարգագետիններում, այգիներում, պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:                                                  Բույսը կազմված է ցողունից, արմատից և տերևներից: Ստորգետնյա հատվածը այն հատվածն է, որը գտնվում է հողում, դա բույսի արմատներն են: Վերգետնյա հատվածը այն հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, դա ցողունը և տերևներն են:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:                                    Բույսի աճի համար անհրաժեշտ է լույս և ջուր:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:                                                          Բույսը աճում է և զարգանում, նաև շնչում է, կարող է կինել հոտավետ և բուրավետ:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։
Բույսերը ապահովում են մարդկանց թթվածնով, ամռանը պաշտպանում են շոգից ստվերի միջոցով, գեղեցկացնում են մեր շրջակա միջավայրը, բացի դա որոշ բույսեր ուտելիք են հանդիսանում մարդկանց համար:

Ջաննի Ռոդարի: Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
կողքին

վարդ
տարօրինակ

անգամ

 2. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի

դ/ ծաղկի խանութ

3. Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:                                                                                                                      որտեղ – բարդ

մատ – պարզ
քաղաքային – ածանցավոր
գրիչ – ածանցավոր
4. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

երկու գոյական – տներ, անկոուններ

մեկ ածական – կլոր

մեկ բայ – կառուցված էին

5. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց – ճամփորդել
բ/պետք է վճարեք – վճարել
գ/ասաց – ասել
դ/երազում էր – երազել

6. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

7. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
արևածաղիկ

8. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական, մեկ հարցական նախադասություն: 

մեկ պատմողական նախադասություն

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:

մեկ հարցական նախադասություն

– Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

9.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Ոչ մի սուր բան ունեցող երկրում:

10.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Պարեկը նշանակեց երկու ապտակ տուգանքը:

11. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.

ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

12. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր: 

Այո, ես կուզեի գնալ այդ երկիր:

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մաս 1

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Մաս 2
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Полезности и вредности

2. ВОПРОСЫ И ЗАДАНИЯ:

2.1. Ответь на вопросы:

  1. Куда отправился мальчик Коля? В магазин.
  2. Что он должен был купить в магазине? Батон хлеба и в здачу то, что он хочет.
  3. Кто привлёк внимание мальчика? Новый продовец.
  4. На кого был похож продавец? На волшебника.
  5. Почему Коля передумал брать чипсы и сухарики? Потому что чипсы и сухарики сказали, чтобы он их не ел.
  6. О чём, по мнению продавца, забыли люди? Люди забыли о том, что написано на обратной стороне упаковок.
  7. Как понять: еда полезная или вредная? Еда может быть полезной и вредной.
  8. Что делает с нашим организмом вредная еда? Из за вредной еды наш организм начинает болеть.
  9. Какую пользу приносят фрукты и овощи? Фрукты и овощи приносят витаминов, котовые важны для здоровья.
  10. Часто ли ты выбираешь полезную еду вместо чипсов, сухариков и других снеков?                                                                                                                                       Я не ем и не выбираю чипсов, сухариков и других.

2.2. Поставь слова из скобок в правильную форму.

  1. Коля должен был купить батон хлеба.
  2. Коля увидел продавца, который был странно одет.
  3. На нём был плащ со звёздами.
  4. Продавец ходил между прилавками и что-то шептал продуктам.
  5. Коле будет сложно играть в футбол с друзьями, если он будет есть много чипсов и сухариков.
  6. Фрукты лежали аппетитными горками.
  7. Люди перестали есть полезную еду.
  8. Вредная еда приводит к разным болезням.
  9. Мальчик взял яблоко и направился к кассе.
  10. Яблоки и другие фрукты приносят нам пользу.