Հարցեր և առաջադրանքներ
- Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները: Բնության ուսումնասիրման եղանակները դիտումն է, փորձը և չափումը:
- Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ: Դիտումների օգնությամբ մենք ծանոթանում ենք երևույթներին:
- Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից: Փորձի ժամանակ ոչ միայն դիտումներ են անում, այլև միջամտում են ունեցող փոփոխությունները:
- Նկարագրեք որևէ փորձ։ Վերցնում ենք թափանցիկ բաժակ ու լցնում ենք գոլ ջուր: Ուրիշ բաժակում լցնում ենք սառը ջուր և գունավորում: Զգույշ, բաժակի եզրով լցնում ենք սառը ջուրը: Տեսնում ենք, որ սառը ջուրը իջել է բաժակի հատակին, այսինքն ավելի ծանր է:
- Թվարկեք երկարության, ժամանակի, զանգվածի չափման միավորները: Երկարության չափման միավորները մետրերն են, կիլոմետրերը, միլիմետրերը և սանտիմետրերը: Ժամանակի չափման միավորները վայրկյաններն են, րոպեները, ժամերը, օրերը, շաբաթները, ամիսները, տարիները և դարերը: Զանգվածի չափման միավորները կիլոգրամներն են, գրամները, միլիգրամները, ցենտները և տոննան: