Ճամփորդություն դեպի Հայաստանի պատմության թանգարան

Նոյեմբերի 24-ին մենք գնացել էինք Հայաստանի պատմության թանգարան։ Հայաստանի պատմության թանգարանում մենք տեսել էինք տարբեր քարե և բրոնզե գործիքներ, ոսկե զարդեր, թասեր, կարասներ, որոնց մեջ գինի էին պահում, կենդանիների ոսկորներ, սեպագիրներ, որից մեկը Արգիշտի առաջին արքայի սեպագիրն էր, որում գրված էր, որ նա կառուցել էր Էրեբունի քաղաքը։ Տեսանք աշխարհի ամենահին կոշիկը ՝ ոտնամանը, որը գտել էին Արենիի քարանձավում, գորգեր։ Թանգարանում շատ հետաքրքիր էր անցել։ Ինձ դուր է եկել այս ճամփորդությունը։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *