«Իրականացված երազանք»

Լինում է, չի լինում մի աղջիկ է լինում։ Իր անունը Ալինա էր։ Նա և իր ծնողները ապրում էին մեկ սենյականոց բնակարանում։ Իր երազանքն էր ունենալ նոր սեփական տուն։ Դեկտեմբերի երեսունմեկի առավոտյան իր ծնողները ասացին, որ նրանք պետք է մի տեղ գնան։ Երբ նրանք հասան այնտեղ, իր ծնողները Ալինայի աչքերը փակ տանում էիր իրեն մի տեղ։
– Բացիր աչքերը, Ալինա, – ասացին ծնողները։
Երբ Ալինան բացեց աչքերը, նա և իր ծնողները կանգնած էին մի երկհարկանի տան առջև։
– Մայրիկ, հայրիկ, ինչո՞ւ ենք այստեղ, – հարցրեց Ալինան։
– Իրականում մենք փողերը պահում էինք, որպեսզի գնենք այս տունը, – ասացին ծնողները, – մենք գիտեինք, որ այդ քո երազանքն էր։
– Դա իմ երազանքն էր, և այն կատարվել է, – շատ ուրախ ասաց Ալինան։
Հետո Ալինան ուրախությունից լացեց և շատ ամուր գրկեց իր ծնողներին։ Այդ գիշեր նրանք ուրախ Նոր տարի էին անցկացրել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *