Մայրենի

Կարդա՛ ստեղծագործությունը,
Կատարի՛ր առաջադրանքները
Առաջադրանքներ:
1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:
Իմ կարծիքով հայրը որդուն պետք է սիրի ոչ սովորելու համար, որովհետև երեխային պետք է սիրել նրա համար, որ նա կա, և ինչպիսին էլ նա լինի։
2. Ինչպե՞ս  կգնահատես Ջուլիոյի արարքը:
Ջուլիոյի արարքը հրաշալի արարք էր, քանի որ նրա արարքը ցույց տվեց, որ նա պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի օգնի իր ընտանիքին։
3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:
Ծնողների կողմից սիրված լինելը ես հասկանում եմ այն բանից, երբ նրանք ինձ խնամում են, ժամանակ են անցկացնում ինձ հետ, աջակցում են, երբ ես տխուր եմ, աշխատում են ամենալավը անել ինձ համար։ Մինչև հիմա ես ընտանիքում երբեք ինձ անտեսված չեմ զգացել, քանի որ իմ ծնողները հոգատար մարդիկ են։
4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:
Երբ ինձ խնդրում են օգնել, ես սովորաբար օգնում եմ։ Օրինակ՝ երբ մայրիկը ուզում է, որ ես օգնեմ իրեն դնել սեղանը, կամ էլ հավաքել այն, ես անպայման օգնում եմ։ Կամ էլ երբ տատիկը խնդրում է ինձ օգնել արդուկել շորերը, ես օգնում եմ տատիկին։
5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:
Այս պատմությունը սովորեցնում է, որ պետք է սիրել և օգնել քո ընտանիքին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *