Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է բջիջը։
    Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է։
  2. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
    Ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
  3. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։
    Բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:
  4. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
    Բջջաթաղանթը սահմանազատում է բջջին շրջակայից, տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից և ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
  5. Ի՞նչ է հյուսվածքը։
    Հյուսվածք է կոչվում այն բջիջների խումբը, որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով։
  6. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։
    Բույսերը ունեն գոյացնող, ծածկող, հիմնական, փոխադրող, մեխանիկական հյուսվածքներ։
  7. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։
    Էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:
  8. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։
    Մեխանիկական հյուսվածքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *