Մայրենի

  • Բառերը ենթարկի՛ր բառակազմական վերլուծության
  • Գրի՛ր բառերի բացատրությունը

միջօրե- մի(ե)ջ+օր+ե, կեսօր

վերելք-վեր+ել+ք, վերընթաց

վայրէջք – վայր + էջ + ք, վայր իջնել

երբևէ – երբ + ևէ, որևէ ժամանակ

երբևիցե – երբ + և + իցե, երբևէ 

էական – է + ակ + ան, կարևոր

անէական – ան + է + ակ + ան, ոչ կարևոր

հնէաբան – հն(հին) + է + ա + բան, հնէաբան մասնագետ 

բազմերանգ – բազմ(բազում) + երանգ, գույնզգույն

գետեզր – գետ + եզր, գետի եզերք

  • Կարդա՛ առակը և բանավոր ներկայացրու, թե ինչի մասին է այն:

Աստվածը մարդուն ծեփեց կավից: Նրա մոտ մնացել էր չօգտագործած մի կտոր։

— Էլ ի՞նչ կուզեիր՝ ծեփեի քեզ համար,- հարցրեց Աստվածը:․

— Երջանկություն ծեփիր ինձ համար,- խնդրեց մարդը:

Ոչինչ չպատասխանեց Աստված. այլ կավի մնացորդը դրեց մարդու ափի մեջ։

Առակը կցուցանե, որ դու ինքդ պետք է ստեղծես քո երջանկությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *