Անպետք մարդը

  • Մենակ կամ ընկերախմբով «Հրեղեն ձին» բարբառային գրքից մեկ հեքիաթ եք ընտրում:
  • Հեքիաթը փոխադրում եք գրական հայերեն (արևելահայերեն):                                           Անպետք մարդը
    Մի աղքատ մարդ կնոջը ասաց․
    – Կնիկ, մի հատ գարու հաց թխի, ճանապարհ եմ գնալու։
    Գնաց, ճանապարհի կեսին տեսավ ՝ արջ է կանգնած։ Արջն ասաց․
    – Մարդ, ո՞ւր ես գնում։
    Մարդն ասաց․
    – Գնում եմ Աստծու մոտ բողոքելու։
    Արջն ասաց․
    – Աստծուն ասա իմ մեջքը ցավում է, ինչպե՞ս անեմ, որ լավանա։
    Մարդը գնաց, հանդիպեց մի արտ։ Արտ հնձողները ասացին․
    – Մարդ, ո՞ւր ես գնում։
    Մարդն ասաց․
    – Գնում եմ Աստծու մոտ բողոքելու։
    – Կգնաս կասես Աստծուն, որ այս արտը, որ ժամանակը գալիս է, ինչո՞ւ ցորեն չի տալիս։
    Մարդը թողեց գնաց, հանդիպեց մի ձկան։ Ձուկն ասաց․
    – Մարդ, ո՞ւր ես գնում։
    – Գնում եմ Աստծու մոտ բողոքելու։
    Ձուկն ասաց․
    – Աստծուն կասես, ինչո՞ւ է իմ գլուխը ցավում։
    Մարդը թողեց գնաց։ Քիչ էր մնացել հասնի Աստծու մոտ, հրեշտակները առաջը կտրում են, ասում են․
    – Մարդ, ո՞ւր ես գնում։
    – Գնում եմ Աստծու մոտ բողոքելու։ Գնացեք Աստծուն ասեք, որ այն աղքատ մարդը ապրուստ է ուզում։
    Հրեշտակները գնում են, Աստծուն ասում են․
    – Այս մարդն ապրուստ է ուզում։
    Աստվածն ասում է․
    – Խնդրողներիս հարցերի պատասխան քեզ կասեմ, կգնաս կասես, մի կճուճ ոսկի կստանաս։
    Այս մարդը նեղացավ Աստծուց, ասաց․
    – Ես մի կարաս ոսկու համար չեմ եկել, ես միլիոն-միլիոն ոսկու աղքատ եմ, ես մի կճուճ ոսկու աղքատ չեմ։
    Մարդը թողեց, հետ եկավ։ Ճանապարհին տեսավ, որ արտը չորացել է։
    Հնձվորները եկան իր դիմաց, ասացին․
    – Մարդ, Աստվածն ի՞նչ ասաց։
    – Աստվածն ասաց, որ այնտեղ մի հատ քար կա, քարը շրջեք, արտը կկանաչի։
    Հնձվորները քարը շրջեցին, տեսան, որ ոսկի է թափվում, ասացին․
    – Մարդ, արի մի կճուճ ոսկի տար քեզ։
    – Հա՜յ-հա՜յ, ես մի կճուճ ոսկու աղքատ չեմ, ես միլիոն-միլիոն ոսկու աղքատ եմ, – ասաց մարդն ու թողեց գնաց։ Հանդիպեց ձկանը, ասաց․
    – Աստված ասաց, որ ձկան գլխի մեջ ոսկե խաչ կա, հանիր, ձուկը կլավանա։
    Ձուկը խաչը հանեց, ասաց․
    – Մարդ, վերցրու այս ոսկե խաչը, տար քեզ։
    – Հա՜յ-հա՜յ, ես խաչի աղքատ չեմ, ես միլիոն-միլիոնի աղքատ եմ, – ասաց մարդն ու շարունակեց իր ճանապարհը։ Եկավ հանդիպեց արջին։ Արջը տեսավ, որ մարդը եկավ, ուրախացավ, ասաց․
    – Վայ, մարդ ջան, եկա՞ր, Աստվածն ի՞նչ ասաց։
    Մարդն արջին պատմեց իր գլխին եկած բաները և ասաց․
    – Աստվածն ասաց, որ մի հատ անպետք մարդ կհանդիպի, մեջքը կոտրի, ու այն կլավանա։
    Արջն ասաց․
    – Է, քեզանից էլ անպետք մա՞րդ, արի քեզ ուտեմ։
    Արջն այդ մարդու մեջքը կոտրում է, և ուտում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *