Հետաքրքիր խնդիրներ

Դասարանական աշխատանք

  1. 20կգ կշիռ ունեցող ձմերուկի 99%-ը ջուր է։ Մի քանի օրվա ընթացքում ձմերուկը որոշ չափով չորացավ, և ջրի պարունակությունն իջավ մինչև 80%։ Որքա՞ն է ձմերուկի նոր քաշը։
    20 : 100 x 1 = 0,2
    20 – 0,2 = 19,8
    19,8 x 80 : 99 = 16
    16 + 0,2 = 16,2
  2. Մի անտառարդյունաբերական տնտեսություն որոշեց հատել սոճիների անտառը, բայց էկոլոգները բողոքեցին։ Այդ ժամանակ տնտեսության տնօրենը բոլորին հանգստացրեց՝ ասելով. «Մեր անտառում սոճիները 99%-ն են։ Նրանցից կկտրենք այնքանը, որ մնացած սոճիները լինեն բոլոր ծառերի 98%-ը»։ Անտառի ո՞ր մասը պետք է հատվի ըստ տնօրենի։
    1/2 
  3. Վերմիշելի տուփի վրա գրված է. «Զուտ զանգվածը (այսինքն՝ առանց տարայի) 500գ՝ 13% խոնավության դեպքում»։ Որքա՞ն է վերմիշելի զանգվածը, եթե այն պահվում է 25% խոնավության պայմաններում։
    500 = 13%
    500 x 25 : 13 = 961,5
  4. Ունենք աղաջուր, որի կշռի 1/3 -ն աղն է։ Աղաջրի կշռի ո՞ր տոկոսը կլինի աղը, եթե ջրի կշիռը կրկնապատկենք։
    2/3 x 2 = 4/3
    20% աղ
  5. 3 տարում Հեղինեի տարիքն աճեց 25%-ով։ Քանի՞ տարեկան է այժմ Հեղինեն:
    3 x 100 : 25 = 12
    12 + 3 = 15
  6. Հացի խանութն ստացավ ընդհանուր կշռով 654 կգ սև և սպիտակ հաց։ Երբ վաճառեցին 215կգ սև և  287կգ սպիտակ հաց՝ յուրաքանչյուր տեսակից մնաց նույն կշռով հաց։ Քանի՞ կգ սև և քանի՞ կգ սպիտակ հաց էր ստացել խանութը։
    215 + 287 = 502
    654 – 502 = 152
    152 : 2 = 76
    76 + 215 = 291կգ սև հաց
    76 + 287 = 363կգ սպիտակ հաց
  7. Խառատը պետք է 6 ժամում 96 մանրակ տաշեր։ Օգտագործելով կատարելագործված հատիչ, նա կարող է ժամում 8 մանրակ ավելի տաշել, քան նախատեսված էր։ Որքա՞ն ժամանակ կտնտեսի խառատը, եթե առաջադրանքը կատարի կատարելագործված հատիչով։
    96 : 6 = 16
    16 + 8 = 24
    96 : 24 = 4

Լրացուցիր առաջադրանք

  1. Հասմիկն այժմ 20%-ով մեծ է, քան 2 տարի առաջ։ Քանի՞ տարեկան է այժմ Հասմիկը։
    2 x 100 : 20 = 10
    10 + 2 = 12
  2. Կարտոֆիլ ցանել են 3 անգամ ավելի մակերեսով, քան կաղամբ։ Կաղամբ ցանել են 36 հա-ով պակաս, քան կարտոֆիլ։ Ինչքա՞ն հա կարտոֆիլ են ցանել։
    Կարտոֆիլ – 3x
    Կաղամբ – x
    x = 3x – 36
    x – 3x = -36
    -2x = -36
    x = -36 : (-2)
    x = 18
    18 x 3 = 54
  3. Վերնաշապիկն արժեր 15000 դրամ։ Գնի իջեցումից հետո այն արժե 12000 դրամ։ Քանի՞ տոկոսով էին իջեցրել վերնաշապիկի գինը։
    15000 – 12000 = 3000
    3000 x 100 : 15000 = 20%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *