Подснежники

Вопросы

  1. Как Таня и Федя провели зиму? Они провели за городом с мамой и папой.
  2. Почему ребята не хотели, чтобы наступила весна? Потому что им казалось, что зима лучше.
  3. Почему Таня пожалела подснежники? Она подумала что подснежники ошиблис и выросли зимой, а зимой цветы не растут.
  4. Почему эти цветы так называются? Потому что они под снегом.
  5. Что произойдёт с приходом весны? Весной поют птицы и расцветают  цветы, трава, деревья и дождь идет.
  6. Какое время года настанет после весны? После весны лето.

Задания

  1. Перечислите времена года. Зима, весна, лето и осень.
  2. Назовите весенние месяцы. Март, Апрель, Май.
  3. Первые весенние цветы – это подснежники.
  4. Подготовьте пересказ текста «Подснежники».

Գարնան և ձմռան կռիվը

Մի անգամ գարունն ու ձմեռը վիճում են: Գարունը ասում է.

– Ես պետք է գամ:

Իսկ ձմեռը ցանկանում է խաբել գարնանը և ասում է, որ իր ժամանակը դեռ չի ավարտվել: Ծաղիկները լսում են նրանց կռիվը և ասում են.

– Հիմա գարնան ժամանկն է, ձմեռ, մի խաբի, մենք գիտենք, որ դու խաբում ես:

– Եկեք մարդակնց հարցնենք, գարո՞ւն են ուզում, թե՞ ձմեռ, – ասաց ձմեռը:                          – Եկեք, – ասացին ծաղիկները և գարունը:

Նրանք միասին գնացին երեխաների մոտ:

– Երեխաներ, դուք ուզում եք գարո՞ւն, թե՞ ձմեռ, – հարցրեց ձմեռը:

– Մենք ուզում ենք գարուն, – պատասխանեցին երեխաները:

– Եկեք հարցնենք չափահասներին, և հետո մեծերին, – խնդրեց ձմեռը:

– Լավ, – ասացին ծաղիկները և գարունը:

Հետո նրանք գնացին չափահասների մոտ:

– Չափահասներ, դուք ուզում եք գարո՞ւն, թե՞ ձմեռ, – հարցրեց ձմեռը:

– Մենք գարուն ենք ուզում, – պատասխանեցին չափահասները:

Ձմեռը վախեցավ և նրանք գնացին մեծերի մոտ:

– Մեծեր, դուք գարո՞ւն եք ուզում, թե՞ ձմեռ, – հարցրեց ձմեռը:

– Գարուն ենք ուզում, ձմեռ ինչո՞ւ ես խաբում, խաբել չի կարելի, – ասացին մեծերը:

– Ուղղակի ես տարվա վերջին եղանակն եմ, և ես շատ եմ սպասում ու տխրում, – պատասխանեց ձմեռը:

– Որ տխուր չլինես, մեկ-մեկ արի և գնա, – ասացին ծաղիկները և գարունը:

– Լավ, հաջողություն, – ասաց ձմեռը և գնաց:

Մեկ-մեկ գարնանը ձմեռը գալիս էր, մի քիչ մնում և գնում: Այդպես էլ վեճը վերջացավ:

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:                                                                           ապակուց
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:                                                                                   մարմին – աթոռ, սեղան, մատանի, պատուհան, պայուսակ, գրիչ, բաժակ                             նյութ – փայտ, ոսկի, պղինձ
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

պինդ – ալյումին, երկաթ, ոսկի, արծաթ, փայտ, ապակի

հեղուկ – ջուր, նավթ

գազային – գոլորշի, թթվածին

Ալեքսանդր Թամանյան և Երևանը

Երևանը նախկինում կոչվել է Էրեբունի: Երևան դարձած Էրեբունի քաղաքը կառուցել է Արգիշտի Առաջինը մ.թ.ա 782 թվականին: Երևան մայրաքաղաքը 29 տարով ավելի հին է, քան Իտալիայի մայրաքաղաք: ՝ Հռոմը:

Ալեքսանդր Թամանյանը եղել է Հին  Երևանի ճարտարապետը: Նա ծնվել էր 1878 թվականի մարտի 4 – ին, մահացել է 1936 թվականին փետրվարի 20 – ին : Այդ ժամանակ նա 57 տարեկան էր, և նրա մահվան պատճառով կիսատ մնացին մի շարք նախագծեր: Կիսատ մնաց նաև օպերայի թատրոնի շինարարությունը: Նոր ճարտարապետը Ալեքսանդր Թամանյանի որդին էր ՝ Գևորգ Թամանյանը: Ալեքսանդր Թամանյանի արձանը գտնվում է Կասկադում: Արձանը կազմված է կամուրջից, որի մեկ կողմում հին Երևանն է, իսկ մյուս կողմում նոր Երևանը: Երևանը աշխարհի ամենաարևոտ մայրաքաղաքն է, որը շատ սիրված է զբոսաշրջիկների կողմից: Երևանի կենտրոնում գտնվում է Կասկադ համալիրը, որի երկու կողմերով իրար զուգահեռ երկու փողոց է անցնում երկուսն էլ Թամանյանի անունով: Կասկադի տարածքում կան տարբեր արձաններ: 2009 թվականից Կասկադի տարածքում գործում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը: Կենտրոնում մշտապես ցուցադրվում են ժամանակակից արվեստի գործեր ՝ նկարներ, քանդակներ: